Բաժին. Աշխարհ

STARBUCKS–Ը ԳՐԱՆՑԵԼ Է ՇԱՀՈՒՅԹԻ 33% ԱՃ

Ամերիկյան Starbucks Corp. սրճարանային ցանցն ամփոփել է 2010-2011 ֆինանսական տարվա առաջին ինն ամիսների իր գործունեության արդյունքները:  Ինչպես նշվում է ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության մեջ` հաշվետու ժամանակահատվածում ընկերության զուտ շահույթը տարեկան կտրվածքով աճել է 33%-ով և կազմել 887 մլն ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, ընկերության համախառն հասույթն աճել է 10%-ով և կազմել 8,668 մլրդ ԱՄՆ դոլար:

Starbucks-ը աշխարհի խոշորագույն սրճարանային ցանցն է, որն իր գործունեությունն է ծավալի ավելի քան 40 երկրներում:

Share