Բլոգ

Աշխատավարձի հաշվիչ. Հուլիսի 1-ից աճում է կուտակային կենսաթոշակային վճարների առավերագույն շեմը

2020թ. հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները, որոնց համաձայն փոփոխվում է սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտի առավելագույն շեմը. 500,000 դրամից փոխարեն` նվազագույն ամսական աշխատավարձի (68,000դ) 15-ապատիկը՝ 1,020,000 դրամ։

Սա նշանակում է, որ 500,000 – 1,020,000 դրամ «գրանցված» աշխատավարձի դեպքում կուտակային կենսաթոշակային ֆոնդին կհատկացվի համախառն եկամտի 10%-ի և 37,500 դրամի տարբերությունը:

Այսպիսով, նախկինում գործող 25,000 առավելագույն վճարման շեմը դառնում է 64,500 դրամ՝ 1,020,000 դրամ և ավել աշխատավարձ ստացողների համար։

Մինչև 500,000 դրամ աշխատավարձ ստացողների համար փոփոխություններ չկան՝ բազային եկամուտի (գրանցված աշխատավարձ) 2.5% վճարվում է անձի, իսկ մնացած 7.5%-ը՝ պետության կողմից: Օրինակ՝ 500,000 դրամի դեպքում անձի կողմից մուծվում է 12,500 դրամ, իսկ պետության կողմից՝ 37,500 դրամ։

Համապատասխան փոփոխություններն արդեն իրակացվել են «Բիզնես 24»-ի ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉՈՒՄ։

Share