2021թ. հունվարի 1-ից փոփոխվելու են աշխատավարձի հաշվարկի մի շարք դրույքաչափեր։ Ըստ էության, խոսքը գնում է բոլոր երեք բաղադրիչների մասին՝ եկամտային հարկ, կուտակային վճար և դրոշմանիշային վճար։
Այսպիսով, 2021թ. հունվարի 1-ից եկամտային հարկը կնվազի 1 տոկոսային կետով և 23%-ի փոխարեն կկազմի 22%։
Կուտակային վճարը նույնպես կփոխվի: 2021թ. հունվարի 1-ից մինչ դեկտեմբերի 31 կուտակային վճարը կկազմի՝ մինչև 500,000 դրամը ներառյալ՝ 3.5%, 500,000 դրամից մինչ 1,020,000 դրամ՝ 10% – 32,500 դրամի տարբերության չափով։ 1,020,000-ից ավել բազային եկամտի դեպքում վճարը կկազմի 69,500 դրամ։
2020թ. դեկտեմբերի 29-ին ընդունված օրենսդրական փոփոխության համաձայն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի դրոշմանիշային վճարը կատարում են հետևյալ դրույքաչափով.
Նշված բոլոր փոփոխությունները մինչև 2021թ. հունվարի 6-ը կարտացոլվեն «Բիզնես 24»-ի Աշխատավարձի Հաշվիչում։
Հատուկ հղմամբ հասանելի կլինի նաև նախկին դրույքաչափերով հաշվիչը։