Բլոգ

Աշխատավարձի Հաշվիչ. փոփոխություններ՝ 2022թ. հունվարի 1-ից

2022թ. հունվարի 1-ից փոփոխվելու են աշխատավարձի հաշվարկի մի շարք դրույքաչափեր։ Ըստ էության, խոսքը գնում է երկու բաղադրիչի մասին՝ եկամտային հարկ և կուտակային (սոցիալական) վճար։ Դրոշմանիշային վճարների սանդղակը մնում է անփոփոխ։

Այսպիսով, 2022թ. հունվարի 1-ից եկամտային հարկը կնվազի 1 տոկոսային կետով և 22%-ի փոխարեն կկազմի 21%։

Կուտակային վճարը նույնպես կփոխվի: 2022թ. հունվարի 1-ից մինչ դեկտեմբերի 31 կուտակային վճարը կկազմի՝ մինչև 500,000 դրամը ներառյալ՝ 4.5%, 500,000 դրամից մինչ 1,020,000 դրամ՝ 10% – 27,500 դրամի տարբերության չափ։ 1,020,000-ից ավել բազային եկամտի դեպքում վճարը կկազմի 74,500 դրամ։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի դրոշմանիշային վճարների սանղդակը մնում է նյունը.

  • Մինչև 100 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 1500 դրամ
  • 100 001-ից մինչև 200 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 3000 դրամ
  • 200 001-ից մինչև 500 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 5500 դրամ
  • 500 001-ից մինչև 1 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 8500 դրամ
  • 1 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում՝ 15 000 դրամ

Նշված բոլոր փոփոխությունները մինչև 2022թ. հունվարի 3-ը կարտացոլվեն «Բիզնես 24»-ի Աշխատավարձի Հաշվիչ էջում։

Հատուկ հղմամբ հասանելի կլինի նաև նախկին դրույքաչափերով հաշվիչները։

Share