Բլոգ

Աշխատավարձի Հաշվիչ. փոփոխություններ՝ 2023թ. հունվարի 1-ից

2023թ. հունվարի 1-ից փոփոխվելու են աշխատավարձի հաշվարկի մի շարք դրույքաչափեր։ Ըստ էության, խոսքը գնում է երեք բաղադրիչի մասին՝ եկամտային հարկ, կուտակային (սոցիալական) վճար և նվազագույն աշխատավարձ։ Դրոշմանիշային վճարների սանդղակը մնում է անփոփոխ։

Այսպիսով, 2023թ. հունվարի 1-ից եկամտային հարկը կնվազի 1 տոկոսային կետով և 21%-ի փոխարեն կկազմի 20%։

Փոխվել է նաև նվազագույն աշխատավարձի չափը՝ 68,000 դրամից դառնալով 75,000 դրամ։ Սա փոխում է բազային եկամուտի առավելագույն շեմի (նվազագույն աշխատավարձի 15-ապատիկ) մակարդակը՝ 1,020,000 դրամից դարձնելով 1,125,000 դրամ։

Կուտակային վճարը նույնպես կփոխվի: 2023թ. հունվարի 1-ից վճարը կկազմի՝ մինչև 500,000 դրամը ներառյալ՝ 5%, 500,000 դրամից մինչ 1,125,000 դրամ՝ 10% – 25,000 դրամի տարբերության չափ։ 1,125,000-ից ավել բազային եկամտի դեպքում վճարը կկազմի 87,500 դրամ։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի դրոշմանիշային վճարների սանղդակը մնում է նյունը.

  • Մինչև 100 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 1500 դրամ
  • 100 001-ից մինչև 200 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 3000 դրամ
  • 200 001-ից մինչև 500 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 5500 դրամ
  • 500 001-ից մինչև 1 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 8500 դրամ
  • 1 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում՝ 15 000 դրամ

Նշված բոլոր փոփոխությունները մինչև 2023թ. հունվարի 2-ը կարտացոլվեն «Բիզնես 24»-ի Աշխատավարձի Հաշվիչ էջում։

Հատուկ հղմամբ հասանելի կլինի նաև նախկին դրույքաչափերով հաշվիչները։

Share