Բաժին. Բիզնես

Beeline. բարելավվում են բիզնեսի համար նախատեսված PRO սակագնային փաթեթները

Beeline-ի կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված PRO սակագնային փաթեթներն էլ ավելի գրավիչ են դարձել:  Հաճախորդները նույն, կամ նույնիսկ քիչ ամվսավճարի դիմաց կստանան. էլ ավելի շատ ներառված րոպեներ դեպի ՀՀ, ԼՂՀ, ԱՄՆ և Կանադայի բոլոր ցանցեր, Beeline ՌԴ ցանց,  էլ ավելի շատ գերարագ ինտերնետ, ինչպես նաև, ամենապահանջված բջջային հավելվածների ցանկին՝ առանց ինտերնետի տարիֆիկացման, ավելացել է Zoom հավելվածը։

Ընկերությունը նաև ստեղծել է հատուկ հավելյալ «PRO 200» փաթեթը զանգերի համար․  200 րոպե դեպի սակագնային փաթեթում ներառված նույն ուղղություններով՝  ընդամենը 200 դրամ ամսավճարով։

«Beeline-ը, ինչպես շատ բիզնեսներ, անցել է հեռավար աշխատանքի, և մենք սեփական փորձից գիտենք, թե բիզնեսն այժմ ինչ պահանջարկ ունի: Այս սակագնային փաթեթներով մենք փորձում ենք հնարավորինս բավարարել մեր գործընկերների սպասումները, և ես վստահ եմ, որ նրանցից շատերը կգնահատեն առաջարկի առավելությունները, որոնք միտված են նաև մեր կորպորատիվ հաճախորդների բիզնեսի աջակցմանը», – ասաց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Լրացուցիչ տեղեկություններ նոր առաջարկի մասին կորպորատիվ հաճախորդները կարող են ստանալ www.beeline.am/B2B կայքում, աշխատանքային ժամերին զանգահարելով 010 700 700 համարով, կամ հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Business էջին։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։  «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 212 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

Share