Categories: Բիզնես

Անդրեյ Պյատախին. Կարևորն աշխատակիցներն են, կարևոր է, որ նրանց համար հարմար լինի

Նախօրեին տեղի ունեցած ՏՄՊՊՀ նիստում որոշում է կայացվել թույլատրել «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական և «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների համակենտրոնացումը` «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս փայաբաժնի ձեռքբերման միջոցով:

Միևնույն ժամանակ սահմանվել է, որ «ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավորվում է համակենտրոնացումը գործողության մեջ դնելուց հետո առնվազն վեց ամսվա ընթացքում աշխատակիցների զանգվածային ազատումներ (աշխատողների ընդհանուր թվի ավելի քան 10 տոկոսը) չիրականացնել:

Այսօր Beeline աշխատակիցներն այս առիթով բողոքի ակցիա են իրականացրել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտ։ Կատարվածը մեկնաբանել է Beeline-ի տնօրեն Անդրեյ Պյատախինը, ասելով՝ մեկնաբանություն չունի։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ գոհ է արդյոք գործարքից։

«Ես զինվոր եմ։ Ես գործում եմ ինչպես զինվորը։ Կարևորն աշխատակիցներն են։ Կարևոր է, որ նրանց համար հարմար լինի։ Ինձ համար ամենակարևորը մարդիկ են», – ասում է Անդրեյ Պյատախինը։
Բիլայնի աշխատակիցների մտահոգությունն այն է, որ կարող են զրկվել աշխատանքից։

Օրեր առաջ, երբ ՏՄՊՊՀ-ն քննում էր հնարավոր գործարքը, հնարավոր կրճատումներին անդրադարձ եղել։ Թիմ ՓԲԸ տնօրեն Հայկ Եսայանը վստահեցրել էր՝ այդ մասով մտահոգվելու պատճառ չկա։

Այսօր ևս Հայկ Եսայանը փորձեց հանգստացնել բարձրացված աղմուկը։ «Ես բազմիցս նշել եմ, որ առավելևս զանգվածային ազատումներ չեն լինելու. Մեզ իրենց ներուժը պետք է։ Իրենք ունեն բանիմաց թիմ։ Մենք ընդամենն ասում ենք, որ այդ մարդկային ռեսուրսի կարիքն ունենք։ Ես վստահ եմ, որ միասին ավելին կարող ենք անել։ Թիմ֊ը Covid֊ի պայմաններում ամենակարևոր քայլն է արել. Ստեղծել է աշխատատեղեր, որը 400ից ավել աշխատող է զբաղեցրել։ Հիմա ընդամենը միացնելու ենք երկու ընկերությունների աշխատակազմերը և ունենալու ենք ավելի մեծ աշխատակազմ», – ասաց Եսայանը՝ վստահեցնելով, որ այս համակենտրոնացումից ոչ կրճատումներ ու գործազրկություն է պետք ակնկալել, այլ նոր աշխատատեղերի բացում։

Share

Սամվել Կարապետյանը աջակցում է բեյրութահայերին

Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 200 հազար ԱՄՆ դոլար կհատկացնի Բեյրութի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին վերականգնելու համար, որը վնասվել…

4 hours ago

Մայր Աթոռն անընդունելի է համարում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դուրսբերումը հանրակրթական դպրոցից

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն անընդունելի է համարում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի՝ որպես առանձին բաղադրիչի, դուրսբերումը հանրակրթական դպրոցից: «Արմենպրես» փոխանցմամբ՝ այս…

11 hours ago

Նիկոլ Փաշինյան ընդունել է տեքստիլի ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է տեքստիլի ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչներին: Վարչապետը նշել է, որ հանդիպման նպատակն է ճշգրտել ճգնաժամի…

11 hours ago

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 05/08/20

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` օգոստոսի 5-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի…

13 hours ago

Էկոնոմիկայի նախարարություն. Այգին ապահովագրած 80 գյուղացի արդեն ստացել է փոխհատուցում

Հայաստանում, ընդհանուր վերցրած, պիլոտային ծրագրով այս տարի վաճառվել է 1546 գյուղապահովագրական պայմանագիր: «Ցուրտ-կարկուտից տուժած շահառուներն արդեն սկսել են դիմել փոխհատուցման…

13 hours ago

Մաքսային մարմինները COVID-19 համավարակի դեմ պայքարում. հեռավար դասընթաց՝ ՊԵԿ-ում

Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնում անցկացվել է «Մաքսային մարմինները՝ COVID-19 համավարակի դեմ պայքարում» թեմայով հեռավար դասընթաց: Քննարկվել է Հայաստանում և…

14 hours ago

Ընդունվում են «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի աքսելերացիոն դասընթացների մասնակցության հայտերը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի նախաձեռնությամբ իրականացվող «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի Աքսելերացիայի մեկնարկն արդեն տրված…

14 hours ago

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

Վիվա-ՄՏՍ-ը շարունակում է ներդրումներ անել՝ բարձրակարգ սպասարկում ապահովելու և բաժանորդների գոհունակության ցուցանիշը բարձր պահելու համար: Հեռահաղորդակցության առաջատար օպերատորը գործարկել է…

16 hours ago

Կորոնավիրուս. Հայաստանում վարակվածների թիվը հասավ 39,586-ի (+288)

Օգոստոսի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39586 դեպք, որոնցից 30850-ն` առողջացած, 770-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ…

17 hours ago