Բաժին. Բիզնես

Forbes. աշխարհի ամենաթանկ բրենդները՝ 2020

Ամերիկյան Forbes պարբերականը հերթական անգամ հրապարակել է աշխարհի ամենաթական բրենդների ցուցակը։

2020թ.-ի ցուցակը գլխավորում է Apple-ը, որի բրենդը գնահատվել է 241.2 մլրդ դոլար։ 2019թ. համեմատ բրենդի արժեքն աճել է 17%-ով։ Վերջին տարում բրենդը բերել է 260.2 մլրդ դոլարի եկամուտ։

Երկրորդ տեղում Google-ն է, որը գնահատվել է 207.5 մլրդ դոլար։ 2019թ. համեմատ արձանագրվել է արժեքի աճ 24%-ով։ Վերջին տարում բրենդը բերել է 145.6 մլրդ դոլարի եկամուտ։

Եռյակը եզրափակում է Microsoft-ը՝ 162.9 մլրդ դոլար։ 2019թ. համեմատ արձանագրվել է աճ 30%-ով։ Վերջին տարում բրենդը բերել է 125.8 մլրդ դոլարի եկամուտ։

Չորրորդ տեղում Amazon-ն է՝ 135.4 մլրդ դոլար (+40%), վերջին տարում բրենդը բերել է 260.5 մլրդ դոլար եկամուտ։

Facebook-ն հինգերորդն է՝ 70.3 մլրդ դոլար (-21%), բրենդի եկամուտը կազմել է 49.7 մլրդ դոլար։

Coca-Cola-ն վեցերորդն է՝ 64.4 մլրդ դոլար (+9%), բրենդի եկամուտը կազմել է 25.2 մլրդ դոլար։

Disney-ը 7-րդն է՝ 61.3 մլրդ դոլար (+18%), բրենդի եկամուտը կազմել է 38.7 մլրդ դոլար։

Samsung-ն 8-րդն է՝ 50.4 մլրդ դոլար (-5%), բրենդի եկամուտը կազմել է 209.5 մլրդ դոլար։

Louis Vuitton-ը իններորդն է՝ 47.2 մլրդ դոլար (+20%)։ Բրենդի եկամուտը կազմել է 15 մլրդ դոլար։

Տասնյակը եզրափակում է McDonald’s-ը՝ 46.1 մլրդ դոլար։ Բրենդի եկամուտը կազմել է 100.2 մլրդ դոլար։

Ինչպես տեսնում ենք առաջին 5 տեղում տեխնոլոգիական ոլորտի բրենդներն են, իսկ տասնյակում դրանց թիվը 6-ն է։ Տասնյակում մեկական բրենդով ներկայացված են ժամանցի, լյուքս դասի ապրանքների և ռեստորանային ոլորտները։

2020թ.-ի ցուցակում ամենամեծ աճ են արձանագրվել հետևյալ բրենդները՝ Netflix` +72.%, Chanel` +42%, Amazon` +40%, Microsoft` +30% և Paypal` +24%։ Բրենդի արժեքի ամենամեծ անկում են արձանագրել հետևյալ ապրանքային նշանները՝ Facebook` -21%, Wells Fargo` -16%, Mercedes-Benz` -14%, Ford` -14%, General Electric` 14%:

Ամենաթանկ 100 բրենդի ընդհանուր արժեքը կազմել է 2.54 տրլն դոլարը, 2019թ.-ին այս ցուցանիշը 2.33 տրլն է։ Առաջատար 100 բրենդից 50-ը ամերիկյան են, 10՝ գերմանական, 9՝ ֆրանսիական, 6՝ ճապոնական և 5՝ շվեյցարական։

Տեխնոլոգիների ոլորտը ցուցակում ունի 20 ներկայացուցիչ, ֆինանսական ծառայությունների ոլորտը՝ 14, 11 ներկայացուցիչ ունի ավտոմեքենաշինության ոլորտը և 8 ներկայացուցիչ առևտրի ոլորտը։

Top-Brands-2020

Share