Բաժին. Բիզնես

Ucom-ը արդիականացրել է շարժական ցանցը

Այսօրվանից Ucom ընկերության շարժական կապի բաժանորդները կստանան էապես ավելի որակյալ ծառայություններ, քան 2-3 ամիս առաջ։

Նախորդ ամիսներին Ucom-ի տեխնիկական տնօրինությունը համալրվել է արհեստավարժ ու բանիմաց մասնագետներով, որոնցից շատերն ունեն արտերկրում աշխատելու, բարդ ցանցեր նախագծելու և սպասարկելու կարևոր փորձ ու հմտություններ։ Նրանց ջանքերի շնորհիվ կարգավորվել է ընկերության տվյալների կենտրոնի էներգամատակարարումը, ինտեգրվել են 2 անկախ UPS համակարգեր, ամբողջովին վերազինվել է տվյալների կենտրոնի սառեցման համակարգը, ինչն այսուհետ թույլ կտա լրացուցիչ կարևոր ժամանակ շահել արտակարգ իրավիճակներում կարգավորման աշխատանք իրականացնելիս։

«Կատարվել է շարժական ցանցի մանրակրկիտ վերլուծություն, պարզվել են 2G, 3G և 4G+ տեխնոլոգիաների գործարկման թույլ օղակները, որոնց հսկայական մասը կարգավորվել է, իսկ բարելավման և արդիականացման գործընթացը՝ շարունակական։ Դրա արդյունքում մեր բաժանորդները կօգտվեն ծառայություններից՝ էապես բարելավված որակով», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Սերգեյի Խաչատրյանը։

Հավելենք, որ ֆիքսված ցանցում նույնպես ծավալուն աշխատանք է իրականացվում, որի արդյունքների մասին շուտով կտեղեկացնենք։

Share