Բաժին. Բիզնես

Ռոստելեկոմ. Նոր և սպասված առաջարկ՝ մեկ ամիս անվճար

Նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ «Ռոստելեկոմ»-ը ներկայացնում է նոր, շահավետ և շատ սպասված առաջարկ՝ «1 ԱՄԻՍ ԱՆՎՃԱՐ»:

Առաջարկի շրջանակներում ընկերության «Տրիո»  և «Մոնո» ծառայությունների փաթեթներին նոր բաժանորդագրվողները կստանան ծառայությունների մատուցման առաջին ամիսն ԱՆՎՃԱՐ:

Սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում բոլոր նրանք ովքեր կբաժանորդագրվեն «Տրիո» (https://www.rtarmenia.am/home/home-trio) ծառայությունների փաթեթի «1 ամիս անվճար» առաջարկին 1 տարի բաժանորդագրության պայմանով, ի հավելումն փաթեթով նախատեսված լայնաշերտ ինտերնետի, Սմարթ IP հեռուստատեսության և ֆիքսված հեռախոսակապի ծառայությունների կստանան նաև մի շարք առավելություններ՝.

  • Ծառայությունների մատուցման առաջին ամիսն ԱՆՎՃԱՐ
  • Wi-Fi սարքի ԱՆՎՃԱՐ օգտագործման իրավունք
  • Հավելյալ շատ հեռուստաալիքներ և էլ ավելի արագ ինտերնետ:

Նույն ժամանակահատվածի համար «Մոնո Ուլտրա» և «Մոնո Պրեմիում» ինտերնետ ծառայության սակագներին 1 տարով միանալու դեպքում բաժանորդները կստանան՝

  • Ծառայությունների մատուցման առաջին ամիսն ԱՆՎՃԱՐ
  • Ինտերնետի ԵՌԱՊԱՏԻԿ արագություն

Առավել մանրամասն տեղեկատվություն առաջարկի պայմանների վերաբերյալ ներկայացված է ընկերության պաշտոնական վեբ-կայքում՝ www.rtarmenia.am/for-home/one-month-free

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am) – 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։ «Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru)  Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է:

Share