Categories: Բիզնես

Կազմակերպություններն այլևս չեն կարող «անսիրտ» լինել. Մարիան Զալցմանը՝ The Economist Events–ի քննարկման խոսնակ

Ժամանակակից աշխարհում, երբ մարդիկ նոր մեթոդներ են օգտագործում աշխատակիցների հետ շփվելու համար, չափազանց կարևոր է, որ ընկերություններն առաջին տեղում են դնում իրենց աշխատակիցներին և հետո նոր մտածում կոմերցիոն նպատակների մասին: Այս կարծիքին է Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ ընկերության հաղորդակցության գծով փոխնախագահ Մարիան Զալցմանը:

The Economist հեղինակավոր պարբերականի կողմից կազմակերպված The Economist Events նախաձեռնության առցանց հանդիպման ժամանակ Մարիան Զալցմանը կիսվեց իր կարծիքով առցանց հաղորդակցման ապագայի, սոցիալական մեդիայի միջոցով հաճախորդների հետ հաղորդակցման մասին, ինչպես նաև ընդգծեց մեդիա գրագիտություն կարևորությունը ժամանակակից աշխարհում:

Խոսելով վիրտուալ հաղորդակցման ապագայի մասին՝ Զալցմանը ընդգծեց, որ ապագայում դեմ առ դեմ շփման և վիրտուալ հաղորդակցման միջև տարբերությունը շատ թույլ է լինելու:

«Կարծում եմ, չափազանց կարևոր է այն, որ ընկերությունները առաջին տեղում դնում են իրենց աշխատողներին, երկրորդ տեղում է համայնքը, և հետո նոր գալիս են կոմերցիոն նպատակները: Մարդիկ, ովքեր պաշտպանված են և զգում են, որ նրանց մասին հոգ են տանում, շատ ավելի լավ են իրենց հմտությունները ցույց տալիս այս նոր միջավայրում: Անձամբ ինձ համար դա «մարդկայնության ներարկում էր»: Կորպորացիաներն այլևս չեն կարող «անսիրտ» լինել, ղեկավարությունը պետք է անչափ հոգատար և հարգալից վերաբերմունք ցույց տա, քանի որ մենք բոլորս միասին հայտնվել  ենք այս դրության մեջ», – ասաց նա:

Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլի հաղորդակցման փորձը

ՖՄԻ հաղորդակցության գծով փոխնախագահըը նաև խոսեց ընկերության հաղորդակցման առանձնահատկությունների մասին:  «Մենք չենք կարող կապի մեջ լինել մեր հաճախորդների հետ սոցիալական մեդիայում, բայց կարող ենք կիսվել մեր կորպորատիվ հաղորդագրություններով: Այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ մեզ համար երբեք պրոդուկտը առաջին տեղում չէ: Իմ կողմից ղեկավարած թիմերը կենտրոնացած են վնասի նվազեցման վերաբերյալ իրազեկման, նոր գիտական մեթոդաբանության և արդյունքների ընդունման անհրաժեշտության վրա»,- նշեց նա:

Զալցմանը ընդգծեց, որ ստեղծված իրավիճակում պետք է ավելի ստեղծագործ, ավելի խելացի և ավելի զգայուն լինել: Այսպիսով, հաղորդագրություն և ինֆորմացիա տարածելը չպետք է լինի մենախոսություն, դու պետք է երկխոսության մեջ մտնես և լսես, թե ինչ է ասում հակառակ կողմը:

Հարցին՝ ինչ նշանակություն ունի լրատվամիջոցների և սոցիալական մեդիայի խիստ բևեռացված լինելը հաղորդակցման մասնագետի համար, Մարիան Զալցմանը պատմեց Philip Morris International ընկերության փորձի մասին: «Մենք ևս առնչվում ենք այս խնդրին: Կան մարդիկ, ովքեր հավատում են վնասի նվազեցման շարժմանը, ինչպես նաև գիտության և նորարարության շուրջ տարածվող հաղորդագրություններին: Մյուսները թաթախված են գաղափարախոսության մեջ, և պարզապես չեն կարող լսել մեզ, քանի որ նրանք արդեն իսկ մերժել են մեզ: Սակայն, կա մի այլ կողմ: Ես՝ լինելով PR մասնագետ, ընկերության խոսնակ, ծխախոտային ընկերությունում աշխատող հաղորդակցման մասնագետ, երբեք չեմ ծխել:  Դժվար է ստիպել մարդկանց հավատալ այս փաստին, նախքան իմ ուղերձին անցնելը: Մարդիկ հայտվում են «արձագանքի պալատներում» (echo chambers): Այսպիսով, դու պետք է շատ մանրակրկիտ որոշես ապրանքանիշի քաղաքականությունը: Այս մասով շատ աշխատանք կա անելու, և հիմա այդ գործընթացը շատ ավելի հետաքրքիր է, քան տասը տարի առաջ»,- ասաց նա:

Աշխարհը գնում է առցանցին: Լավ՞ է դա, թե վատ:

Հաղորդակցման ոլորտում ահռելի փորձ ունեցող մասնագետը անչափ ոգևորված է այն հանգամանքով, որ աշխարհը գնում է առցանցին: «Այնքան շատ բան կա, որ մենք կարող ենք անել էլեկտրոնային ինտերֆեյսի միջոցով: Ես ավելի լավատես եմ, քան երբևէ: Ինձ համար սոցիալական մեդիայի առավելությունն այն է, որ այն հասանելի է 24 ժամ անընդմեջ: Ես երբեք չեմ ձանձրանում, երբեք ինձ միայնակ չեմ զգում, որովհետև ամեն վարկյան կարող եմ ինչ-որ բան կարդալ, կամ կապնվել հարազատ մարդու հետ»,- ասաց նա:

Չնայած առցանց հազորդակցության բոլոր առավելություններին՝ Մարիան Զալցմանը նշում է մի քանի շատ ակտուալ խնդիրներ, որոնցից մեկը մեդիա գրագիտության պակասն է: Նրա կարծիքով, սա շատ լուրջ մարտահրավեր է, և կառավարությունները մեդիա գրագիտություն առարկան պետք է ներառեն դպրոցական ծրագրի մեջ: «Ընկերությունները պետք է ապահովեն, որ նրանց աշխատակիցները լինեն մեդիագրագետ, որպեսզի նրանք օժտված լինեն կրիտիկական մտածողությամբ և կարողանան քննադատորեն վերլուծել տվյալները»,- ընգծեց Զալցմանը:

Այսօրվա աշխարհում, որտեղ շատերս հոգնում ենք առցանց տիրույթում տիրող «տեղեկատվական աղմուկից», ՖՄԻ փոխնախագահը վստահ է, որ մենք պետք է սկսենք ձևավորել «լսել միայն այն, ինչ մեզ պետք է լսել» ունակությունը:  Մենք գնում ենք դեպի աշխարհ, որտեղ մասնակցելու ենք միայն մեզ համար կարևոր խոսակցություններին, գնահատելու ենք մեզ համար կարևոր տվյալները և հասկանալու ենք, որ մնացածը պարզապես տեղեկատվական աղմուկ է:

«Կազմակերպված մարդ լինելու հատկություններից մեկը դառնում է ներկա լինել՝ բացակայելով: Ես չեմ պնդում, որ ինձ մոտ դա այժմ լավ է ստացվում, բայց դա կդառնա «նոր նորմալի» մի մաս», – կարծում է նա:

Share