Բիզնես

Նոր «Կորպորատիվ 15 000» փաթեթ Վիվա-ՄՏՍ-ի կողմից՝ կորպորատիվ բաժանորդների համար

Վիվա-ՄՏՍ-ը ներկայացնում է կորպորատիվ բաժանորդների համար նախատեսված նոր՝ «Կորպորատիվ 15 000» փաթեթը:

Բաժանորդագրվելով այս փաթեթին՝ ամսական ընդամենը 15 000 դրամի բաժանորդը կստանա.

  • Ինտերնետ` 75,000 ՄԲ
  • Ներցանցային խոսելաժամանակ՝  15 000 րոպե (նաև դեպի ՄՏՍ Ռուսաստան)
  • Խոսելաժամանակ դեպի ՀՀ այլ ցանցեր՝ 800 րոպե (նաև դեպի Արցախի բջջային և քաղաքային ցանցեր, Ռուսաստան, «Vodafone Ուկրաինա» (մինչև 31.12.2020թ., ներառյալ), ԱՄՆ և Կանադա (համարահավաքման ձևաչափ՝ 77 00 [երկրի կոդ] [հեռախոսահամար]))
  • SMS՝ դեպի ՀՀ բջջային ցանցեր՝ 800
  • Ամսավճար՝ 15,000 Դ

Մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել www.mts.am.

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86.8 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Share