Բաժին. Բիզնես

Հայկ Եսայան. Ապագայի ցանցի կառուցումը սկսված է

Տելեկոմ Արմենիա հիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն իր թվիթթերյան էջում տեղեկություն է հայտնել նոր սերունդի ցանցի կառուցման մեկնարկի մասին։

«Ապագայի ցանցի կառուցումը սկսված է», – գրում է Եսայանը։

Հիշեցնենք, որ ՎԵՈՆ Արմենիա ձեռբերման ավարտի կապակցությամբ հրավիրված ասուլիսում Եսայանը նշել է, որ մտադրված են իրենց ու իրենց երկու միավորված թիմերի ամբողջ ներուժը ուղղել Հայաստանում լավագույն առաջատար տեխնոլոգիների ներդրմանը: Տելեկոմ Արմենիայի բաժանորդները շատ շուտով կստանան լիովին նոր առաջարկներ ու ծառայություններ, որոնք նոր հնարավորություններ կբացեն բիզնեսի, ուսման և ցանկացած այլ ակտիվությունների համար: Փոփոխությունների հիմքում լինելու է New Generation Network (NGN) տեխնոլոգիայով կառուցված ցանցը, որը կփոխի է թվային ծառայությունների մասին հայաստանյան սպառողների բոլոր պատկերացումները։

«Հեռահաղորդակցության ոլորտի մեր նոր ընկերությունը կհասցնի 10Գբ/վրկ արագությամբ ֆիքսված ինտերնետի կապուղի յուրաքանչյուր բնակարան։ Շատ շուտով կհայտարարեմ, թե մայրաքաղաքի որ թաղամասում առաջինը կգործարկենք NGN ցանցը», – ավելի վաղ հայտնել էր Եսայանը։

Share