Բաժին. Բիզնես

Լավագույն Հայկական բրենդ 2020. Կարասը՝ Տարվա լավագույն արագ սննդի ցանց

«Լավագույն Հայկական բրենդ 2020» ամենամյա մրցանակաբաշխության ընթացքում «Տարվա լավագույն արագ սննդի ցանց» ճանաչվեց Կարաս ազգային սննդի ցանցը:

Փետրվարի 21-ին «Մեգերյան Կարպետ» մշակութային համալիրում կայացավ Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի կողմից անցկացվող մրցանակաբաշխությունը, որի ընթացքում լավագույնը ճանաչված ընկերությունները ընտրվել էին՝ 2020-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին «Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիա»-ի կողմից իրականացված հարցումների արդյունքների հիման վրա:

«Սիրելի հայրենակիցներ, շնորհակալ ենք մեզ՝ ազգային բրենդն ընտրելու համար։ Այս մրցանակը պարտավորեցնող է մեր ամբողջ թիմի համար», – մրցանակն ընդունելիս ասաց ցանցի համահիմնադիր Տիրգան Յուզբաշյանը։

Հիշեցնենք, որ 2020թ. արդյունքում Կարաս Գրուպը ՀՀ խոշոր հարկատուների ցուցակում 735-րդ է, մուծվել է 221.25 մլն դրամ հարկ։

Share