Բաժին. Բիզնես

Բջջային բաժանորդների թիվը Հայաստանում. 2020թ. IV եռամսյակ

2020թ. չորրորդ եռամսյակի դրությամբ Հայաստանում կա 3,646,179 բջջային կապի բաժանորդ (ներառյալ / ոչ հեռախոսով / լայնաշերտ ինտերնետի բաժանորդները), 2020թ. երրորդ եռամսյակի համեմատ բաժանորդների քանակն աճել է 1.43%-ով կամ 51,479-ով, իսկ 2019թ. չորրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է անկում 3.44% կամ 130,030 բաժանորդով: Միևնույն ժամանակ, բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 3,383,770 է: 2020թ. երրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 1.36%-ով կամ 45,558-ով, իսկ 2019թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է անկում 3.60%-ով կամ 126,365 բաժանորդով։

Բաժանորդների քանակով առաջատար օպերատոր է շարունակում մնալ Viva-MTS-ը: 2020թ. չորրորդ եռամսյակի դրությամբ օպերատորի բաժանորդների քանակը կազմել է 2,146,888: 2020թ. երրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն աճել է 1.93%-ով կամ 40,616-ով, իսկ 2019թ. չորրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է անկում 2.74%-ով կամ 60,482 բաժանորդով: Միևնույն ժամանակ, հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը 2,093,213 է: 2020թ. երրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն աճել է 1.91%-ով կամ 39,328-ով, իսկ 2019թ․ չորրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է անկում 2.79%-ով կամ 59,980 բաժանորդով։

Beeline-ը երկրորդ տեղում է: 2020թ. չորրորդ եռամսյակի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմել է 904,689: 2020թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշը նվազել է 0.28%-ով կամ 2,580-ով, իսկ 2019թ. չորրորդ եռամսյակի համեմատ գրանցվել է անկում 4.55%-ով կամ 43,101 բաժանորդով: Միևնույն ժամանակ, հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը 849,158 է։ 2020թ. երրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշը նվազել է 0.76%-ով կամ 6,513-ով, իսկ 2019թ. չորրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է անկում 4.95%-ով կամ 44,197 բաժանորդով:

Երրորդ հորիզոնականում Ucom-ն է: 2020թ.-ի չորրորդ եռամսյակի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմել է 594,602: 2020թ. երրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 2.31%-ով կամ 13,443-ով, իսկ 2019թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 4.26%-ով կամ 26,447-ով: Յուքոմի բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 441,399 է, 2020թ. երրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 2.97%-ով կամ 12,743-ով, իսկ 2019թ․ համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 4.79%-ով կամ 22,188 բաժանորդով:

Կանխավճարային բաժանորդներ. Ընդամենը՝ 2,981,488 (2019թ.-ի IV եռ. համեմատ` -3.74% կամ -115,958): Viva-MTS` 1,900,390 բաժանորդ ( -2.67% կամ -52,033), Beeline` 784,133 բաժանորդ (-5.41% կամ -44,813), Ucom` 296,965 բաժանորդ (-6.05% կամ -19,112):

Հետվճարային բաժանորդներ. Ընդամենը՝ 511,488 (2019թ.-ի IV եռ. համեմատ` -1.88% կամ -9,813): Viva-MTS՝ 246,498 բաժանորդ (-3.31% կամ -8,449), Ucom` 144,434 բաժանորդ (-2.09% կամ -3,076), Beeline` 120,556 բաժանորդ (+1.44% կամ +1,712):

Հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից (ինտերնետից) օգտվող բաժանորդներ. Ընդամենը՝ 2,477,761 (2019թ.-ի IV եռ. համեմատ` -0.89% կամ -22,170): Viva-MTS՝ 1,592,598 բաժանորդ (-2.09% կամ -33,988), Beeline` 502,435 բաժանորդ (+0.50% կամ +2,504), Ucom` 382,728 բաժանորդ (+2.49% կամ +9,314):

Լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ (բացառությամբ հեռախոսի միջոցով օգտվողների). Ընդամենը՝ 262.409 (2019թ.-ի IV եռ. համեմատ` -1.38% կամ -3,665): Ucom` 153,203 բաժանորդ ( -2.70% կամ -4,259), Beeline` 55,531 բաժանորդ (+2.01% կամ +1,096), Viva-MTS՝ 53,675 բաժանորդ ( -0.93% կամ -502):

ARPU. ծառայությունների վաճառքից մեկ ակտիվ բաժանորդին ընկնող միջին ամսական հասույթ.

Կանխավճարային բաժանորդներ. Viva-MTS՝` 1,369 դր. (2019թ.-ի IV եռ. համեմատ` +3.63% կամ +48 դր.), Beeline` 1,134 դր. ( -3.32% կամ -39 դր.), Ucom` 1,053 դր. (+6.36% կամ +63 դր.):

Հետվճարային բաժանորդներ. Ucom` 3,664 դր. (2019թ.-ի IV եռ. համեմատ` -3.32% կամ -126 դր.), Beeline` 3,143 դր. (-14.20% կամ -520 դր.), Viva-MTS՝` 2,957 դր. (-0.50% կամ -15 դր.):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom` 1,996 դր. (2019թ.-ի IV եռ. համեմատ` -11.76% կամ -266 դր.), Viva-MTS՝` 1,738 դր. (-9.01% կամ -172 դր.), Beeline՝ 1,192 դր. (-11.04% կամ -148 դր.):

MOaU, MbOU. Մեկ բաժանորդին ընկնող միջին ամսական տրաֆիկ (ներառյալ փոխկապակցում և մուտքային ռոումինգ).

Կանխավճարային բաժանորդներ. Viva-MTS՝ 685 րոպե (2019թ.-ի IV եռ. համեմատ` +15.71% կամ +93 ր.), Beeline ` 287 ր. (+11.67% կամ +30 ր.), Ucom` 128ր. (+15.32% կամ +17 ր.):

Հետվճարային բաժանորդներ. Viva-MTS՝ 745 րոպե (2019թ.-ի IV եռ. համեմատ` +4.20% կամ +30 ր.), Beeline` 396 ր. (+0.51% կամ +2 ր.), Ucom` 336 ր. (-2.04% կամ -7 ր.):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom` 27,573 ՄԲ (2019թ.-ի IV եռ. համեմատ` +13.47% կամ +3,274 ՄԲ), Viva-MTS՝ 13,237 ՄԲ (+10.01% կամ +1,204 ՄԲ), Beeline՝ 11,554 ՄԲ (+8.94% կամ +948 ՄԲ):

Նոր ակտիվացումներ.

Կանխավճարային բաժանորդներ. Viva-MTS` 132,397 (2019թ.-ի IV եռ. համեմատ` -14.81% կամ -23,021), Beeline՝ 59,195 (-27.17% կամ -22,086), Ucom` 32,156 (+11.02% կամ +3,191):

Հետվճարային բաժանորդներ. Viva-MTS` 14,290 (2019թ.-ի IV եռ. համեմատ` +40.98% կամ +4,154), Ucom` 5,574 (-43.29% կամ -4,255), Beeline` 5,183 (-23.06% կամ -1,553):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom՝ 8,332 (2019թ.-ի IV եռ. համեմատ` -15.34% կամ -1,510), Viva-MTS` 5,190 (+10.45% կամ +491), Beeline` 3,979 (-11.04% կամ -494):

Churn՝ բաժանորդների արտահոսք.

Կանխավճարային բաժանորդներ. Viva-MTS՝ 94,866 (2019թ.-ի IV եռ. համեմատ` -40.59% կամ -64,823), Beeline` 60,193 (-41.70% կամ -43,050), Ucom` 19,459 (-56.94% կամ -25,731):

Հետվճարային բաժանորդներ. Viva-MTS` 11,205 (2019թ.-ի IV եռ. համեմատ` -28.62% կամ -4,493), Beeline` 6,765 (+142.91% կամ +3980), Ucom` 5,537 (-5.06% կամ -295):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom՝ 7,632 (2019թ.-ի IV եռ. համեմատ` -16.91% կամ -1,553), Beeline` 5,530 (-20.35% կամ -1,413), Viva-MTS` 4,337 (+3.81% կամ +159):

Share