Categories: Բիզնես

Forbes. Աշխարհի միլիարդատերերը – 2021թ.

Ամերիկյան Forbes ամսագիրը հերթական անգամ հրապարակել է աշխարհի ամենահարուստների ցուցակը։ 2021թ.-ի ցուցակում տեղ է գտել 2755 միլիարդատեր, 2020թ.-ի համեմատ միլիարդատերերի թիվն աճել է 660-ով։ Բոլոր միլիարդատերերի ընդհանուր կարողությունը կազմել է 13.1 տրլն դոլար, ինչը 5.1 տրլն դոլարով ավել է 2020թ.-ից։

Ցուցակում ընդգրկված է 724 ամերիկացի միլիարդատեր, չինացիների թիվը 698 է, իսկ հայեր թիվը 9 է։

Ինչպես և նախորդ 4 տարում, ցուցակը գլխավորում է Amazon առևտրային հարթակի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, որի կարողությունն աճել է 64 մլրդ դոլարով և կազմել 177 մլրդ դոլար։

Երկրորդ հորիզոնականում Tesla-ի հիմնադիր Իլոն Մասքն է, որի կարողությունն աճել է 126.4 մլրդ դոլարով և կազմել 151 մլրդ դոլար։

LVHM սեփականատեր Բեռնար Առնոն երրորդն է, նրա կարողությունն աճել է 74 մլրդ դոլարով և կազմել 150 մլրդ դոլար։

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը չորրորդն է, նրա կարողությունն աճել է 26 մլրդ դոլարով և կազմել 124 մլրդ դոլար։

5-րդ տեղում Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն է, որի կարողությունն աճել է 42.3 մլրդ դոլարով և կազմել 97 մլրդ դոլար։

Աշխարհի ամենահայտնի ներդրող Ուորեն Բաֆեթը յոթերորդն է, նրա կարողությունն աճել է 28.5 մլրդ դոլարով և կազմել 96 մլրդ դոլար։

Oracle-ի հիմնադիր Լարի Էլիսոնը 7-րդ հորիզոնականում է, նրա կարողությունն աճել է 34 մլրդ դոլարով և կազմել 93 մլրդ դոլար։

Ութերորդ հորիզոնականում Google-ի համահիմնադիր Լարի Փեյջն է, որի կարողությունն աճել է 40.6 մլրդ դոլարով և կազմել 91.5 մլրդ դոլար։

Իններորդ տեղում Google-ի մեկ այլ համահիմնադիր Սերգեյ Բրինն է, որի կարողությունն աճել է 39.9 մլրդ դոլարով և կազմել 89 մլրդ դոլար։

Տասնյակը եզրափակում է հնդիկ միլիարդատեր Մուկեշ Ամբանին է, որի կարողությունն աճել է 47.7 մլրդ դոլարով և կազմել 84.5 մլրդ դոլար։

Միլիարդատերերի կարողությունների կտրուկ աճը պատահական չէ։ 2020թ. մարտին կորոնավիրուսի բռնկման պատճառով տեղի ունեցած բորսայական անկման հետևանքով միլիարդատերերի բացարձակ մեծամասնության կարողությունները կտրուկ նվազել էին։

Share