Բաժին. Բիզնես

Globbing և Amazon. առցանց առևտրի նորարարներ

Հանրահայտ միջազգային Ask.com-ը և Insider.com-ը կատարել են անդրադարձ Կովկասում էլեկտրոնային կոմերցիայի (e-commerce) ոլորտի զարգացման միտումների մասին և համեմատել «Ամազոնը» և «Գլոբբինգը»։

2020թ.-ին ամբողջ աշխարհում առցանց առևտուրն աննախադեպ աճ արձանագրեց։ Միայն ԱՄՆ-ում առցանց վաճառքների ծավալը կազմել է 861.12 մլրդ դոլար, ինչը 44%-ով ավել է 2019թ.-ի 598.02 մլրդ դոլար ցուցանիշից։

Աշխարհի այլ անկյուններում ևս առցանց առևտրի ծավալները կտրուկ աճել են։ Բրիտանական Asos առցանց հարթակի շահույթը տարվա առաջին կեսին աճել է երեք անգամ և կազմել 106 մլն ֆունտ։ Նույն պատկերն է Ռումինիայում, որտեղ PayU առաջատար վճարային համակարգի տվյալների համաձայն արձանագրվել է աճ՝ 36%-ով, մինչև 7 մլրդ եվրո։

Ինչևէ, Եվրոպայում և ԱՄՆ-ում առցանց առևտուրն արդեն վաղուց հասարակ երևույթ է, այժմ փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում կովկասյան տարածաշրջանում, որտեղ ևս «օգնության հասավ» համավարակը՝ բազմապատկելով առցանց առևտրի ծավալները։

Հայաստանում սակայն էլեկտրոնային առևտրի «զարթոնքը» տեղի է ունեցել դեռևս 2016թ.-ին, երբ գործարկվել է առևտրի և առաքման հայկական Globbing հարթակը, որը հայ գնորդների համար հասանելի դարձրեց առցանց գնումների առաքում աշխարհի 7 երկրներից։

Կարևոր է, որ հայկական հարթակն անընդմեջ զարգանում է՝ հետևելով առցանց առևտրի ոլորտի զարգացման միտումներին։ Գլոբբինգն աջակցել է գերնորարարական ստացման կետերի ցանցի ստեղծմանն ու ընդլայնմանը։ Այս պահի դրությամբ Հայաստանում արդեն իսկ գործում է 125 «ստացման կետեր»՝ գերժամանակակից լոքեր` օժտված Touch ID, NFC անհպում վճարման համակարգերով, որոնցից հնարավոր է ստանալ նաև «Գլոբբինգ»-ի միջոցով կատարած պատվերները։ Դրանք առավել հարմարավետ և ավտոմատ կերպով սպասարկում են հաճախորդներին։ Համեմատության համար, պարբերականները նշել են, որ առցանց առևտրի համաշխարհային հսկա Amazon-ն ԱՄՆ տարածքում ունի միայն 20,000 լոքեր։ Եթե համեմատենք երկրների բնակչության թվերի (3մլն և 330 մլն) հետ, ապա կարելի է ասել, որ Գլոբբինգի աջակցությամբ տեղադրված լոքերների ցանցն ամենամեծն է աշխարհում։

Առցանց առևտուրը արագ զարգանում է նաև կովկասյան մեկ այլ հանրապետությունում՝ Վրաստանում։ Թեև վերջին տարիների ծավալների մասին դեռևս տվյալներ չկան, սակայն 2017թ.-ի առաջին կեսի տվյալների համաձայն՝ առցանց առևտրի ծավալները երկրում կազմել են 34 մլն դոլար։

Ինչպես ամենուր, կովկասյան տարածաշրջանում ևս Covid-19-ը հանգեցրել է առցանց վաճառքի հարթակների և տեխնոլոգիաների կտրուկ զարգացման, և անկախ հետագա զարգացումներից՝ այս գործընթացն այլևս անբեկանելի է։

Ըստ մասնագետների՝ օնլայն գնումների աճի միտումը կշարունակվի նաև հետագա տարիներին, նույնիսկ համավարակը լիովին հաղթահարելու դեպքում։ Կանխատեսվում է, որ 2021-ին օնլայն գնումների մասնաբաժինը բոլոր ապրանքների և ծառայությունների վրա կատարած ծախսերի մեջ կկազմի մոտ 20-30%։ 2020-ին այդ ցուցանիշը կազմել է 20%, մինչդեռ 2019-ին` ընդամենը 14%:

Share