Բաժին. Բիզնես

uDay՝ Ucom ինտերնետ խանութում. Պրեմիում գեղեցիկ համարներ և սարքավորումներ մինչև 60% զեղչով

Ucom ընկերության ինտերնետ խանութում միայն մեկ օր՝ մայիսի 5-ին, կգործի մինչև 60% զեղչ սմարթֆոնների, սարքավորումների և գեղեցիկ համարների նշված տեսականու համար։

«uDay-ի շրջանակում շտապեք ձեռք բերել առանձնացված գեղեցիկ համարներն ընդամենը 390 000 դրամով սահմանված 600 000 դրամի փոխարեն և վայելեք շփումը մտերիմների հետ Հայաստանի ամենաարագ շարժական ցանցում», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Նշենք, որ uDay-ի շրջանակում գնորդները կարող են ձեռք բերել մասնավորապես խելացի ժամացույցներ՝ սկսած 12 300 դրամից, ականջակալներ՝ սկսած 8 700 դրամից, անլար լիցքավորման սարքեր՝ սկսած 5000 դրամից և սմարթֆոններ՝ սկսած 18 900 դրամից։

Share