Բաժին. Բիզնես

Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ. Յացեկ Օլչակը նշանակվել է գլխավոր գործադիր տնօրեն

Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլը 2021 տարեկան բաժնետերերի առցանց ժողովի ժամանակ հայտարարել է. Յացեկ Օլչակը նշանակվել է գլխավոր գործադիր տնօրեն

Մայիսի 5-ին Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլը (ՖՄԻ) տեղեկացրեց, որ Յացեկ Օլչակը նշանակվել է Գլխավոր գործադիր տնօրեն` ընկերության 2021 տարեկան բաժնետերերի ժողովից հետո: Պրն. Օլչակը դարձել է նաև ընկերության տնօրենների խորհրդի անդամ: Անդրե Կալանցոպուլոսը, ով 2013 թվականից զբաղեցնում էր ՖՄԻ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը, նշանակվել է խորհրդի գործադիր նախագահ, նախքան հանդիպումը: Նշանակումները հաջորդում են 2020 թվականի դեկտեմբերին ՖՄԻ ղեկավարության անցման մասին հայտարարությանը:

Պրն Օլչակը նշում է. «Ես զգացված և հուզված եմ, որ ղեկավարելու եմ ՖՄԻ-ն դեպի անծուխ ապագա փոխակերպման ճանապարհին: Մենք ներգրավվելու ենք գիտական ​​հետազոտությունների մեջ` օգտագործելով մեր հավաքական հմտություններն ու պատկերացումը` մեր առկա պորտֆելի սահմաններից դուրս նորարարություններ ստեղծելու և բիզնեսի զարգացման նոր ոլորտներ ուսումնասիրելու համար»:

56-ամյա պրն. Օլչակը ՖՄԻ-ում իր կարիերան սկսել է 1993 թ.։ Նա կարիերան սկսել է ֆինանսներում, հետագայում զբաղեցնելով գլխավոր կառավարչի պաշտոնը Եվրոպական մի շարք երկրներում, ներառյալ Լեհաստանը, Գերմանիան և հետագայում արդեն նշանակվել Եվրոմիության Ռեգիոնալ Նախագահ։ 2012-2018 թ․ զբաղեցրել է Գլխավոր Ֆինանսական տնօրենի պաշտոնը, որից հետո նշանակվել է ՖՄԻ Գլխավոր Օպերացիոն Կառավարիչ։ Նա ստացել է մագիստրոսի կոչում Լեհաստանի Լոձի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում:

«Յաչեկը իդեալական համապատասխանում է գործադիր տնօրենի իր նոր պաշտոնում ՖՄԻ-ի` առանց ծխի տեսլականի իրականացմանը: Ընկերության և մեր աշխատակիցների հանդեպ նրա կիրքը, ինչպես նաև խորը գիտելիքները արտադրատեսակների, արժեքների, ներդրողների մասին, նրա ցուցաբերած արդյունքների հիմքն է։ Կարծում եմ, որ նա իդեալական առաջնորդ է մեր բիզնեսի և բաժնետերերի արժեքների շարունակական աճն ապահովելու համար»,-նշում է Անդրե Կալանցոպուլոսը։

ՖՄԻ-ն ծխախոտի առաջատար միջազգային ընկերություն է, որը զբաղվում է ծխախոտի, ինչպես նաև առանց ծուխ ապրանքատեսակների արտադրությամբ և վաճառքով։

«Աստիճանաբար ձևափոխելով բիզնեսը և ներդնելով միլիարդավոր դոլլարներ ավելի լավ այլընտրանքների մշակման մեջ, մենք աշխարհը առանց ծուխ դարձնելու ճանապարհին ենք։ Այն, որ մեր սահմանած նպատակները հեշտ հասանելի չեն, խոսում են փոխվելու և հաջողության հասնելու մեր մեծ ձգտման մասին։ 2025 թվականի մեր սահմանած նպատակներին հասնելու համաար

  • Շարունակելու ենք ներդնել գիտության մեջ և պահել գիտական անաչառությունը
  • Վստահ լինել, որ ՖՄԻ-ն գրավիչ, զարգացող և լավ գործատու է՝ ստեղծելով միջավայր, որտեղ յուրաքանչյուրն իրավասու է հանդես գալ լավագույնս
  • Հասանելի դարձնել նորարարություններն ամբողջ աշխարհում
  • Ընդլայնել մեր պորտֆելը՝ հենվելով կյանքի ու բժշկական գիտությունների մեր փորձի վրա և օգնել հաճախորդներին ավելի լավ ընտրություն կատարել

Անհրաժեշտ փոփոխությունների մեծությունն անհերքելի է։ Բայց դա վախեցնող չէ, հատկապես նրանց համար, ովքեր հավատում են մեր հավաքական ուժին։ Ամենամեծ խոչնդոտը, որ պետք է հաղթահարենք՝ կարծրատիպերն են։ Չափազանց հեշտ է թույլ տալ, որ հույզերն ու համոզմունքները թույլ չտան տեսնել փաստերը»,- հավելում է Օլչակը։

Նյութը պատրաստվել է ՖՄԱ ընկերության տրամադրած տեղեկատվության հիման վրա

Share