Բաժին. Բիզնես

Սեփականատիրոջ մահվան պատճառով 1 մլն Bitcoin ընդմիշտ կորել է

Բիթքոինի մեծ կողմնակից, երկրպագու և արժույթի մեծ քանակի սեփականատեր Միրչա Պոպեսկուն զոհվել է Կոստա-Ռիկայում։ Այս մասին հայտնում են մի շարք համացանցային աղբյուրներ։

Պապեսկուն խորտակվել է Tramento հյուրանոցի մոտ՝ օվկիանոսային արագընթաց հոսանքի պատճառով։ Նրա մարմինը հայտնբերել են հունիսի 23-ի առավոտյան։

Կրիպտոհամայնքի հայտնի ներկայացուցիչները Պոպեսկուին անվանում էին «բիթքոին մաքսիմալիզմի չար հանճար»։ Նա բիթքոինի ամենապահպանողական կոմնակիցներից էր, և առարկում էր արժույթի պրոտոկոլի փոփոխմանը։ Նրա ջանքերի շնորհիվ bitcoin-ի բլոկի ծավալը մնաց նույնը՝ 1 ՄԲ, և նա սպառնում էր ծավալը մեծացնելու կողմնակիցներին նրանով, որ կարող է միանգամից վաճառքի հանել իրեն պատկանող 1 մլն Bitcoin (BTC), ինչն էլ կբերի շուկայի փլուզմանը։

Տեղեկությունների համաձայն Պոպեսկուն ուներ 1 միլիոն և ավելի Bitcoin, որոնք նրա մահվանից հետո մեկընդմիշտ «կորան» կամ սառեցվեցին իր դրամապանակում։ Դեռևս հայտնի չէ, որևէ մեկ այլ անձ արդյոք ունի մուտքի հնարավորություն դեպի նրա դրամապանակներ։

Share