Բաժին. Բիզնես

Բջջային բաժանորդների թիվը Հայաստանում. 2021թ. I եռամսյակ

2021թ. առաջին եռամսյակի դրությամբ Հայաստանում կա 3,648,291 բջջային կապի բաժանորդ (ներառյալ / ոչ հեռախոսով / լայնաշերտ ինտերնետի բաժանորդները), 2020թ. չորրորդ եռամսյակի համեմատ բաժանորդների քանակն աճել է 0.06%-ով կամ 2,112-ով, իսկ 2020թ. առաջին եռամսյակի համեմատ արձանագրվել է անկում 1.04% կամ 38,527 բաժանորդով: Միևնույն ժամանակ, բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 3,388,941 է: 2020թ. չորրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 0.15%-ով կամ 5,171-ով, իսկ 2020թ.-ի առաջին եռամսյակի համեմատ արձանագրվել է անկում 1.08%-ով կամ 36,910 բաժանորդով։

Բաժանորդների քանակով առաջատար օպերատոր է շարունակում մնալ Viva-MTS-ը: 2021թ. առաջին եռամսյակի դրությամբ օպերատորի բաժանորդների քանակը կազմել է 2,168,192: 2020թ. չորրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն աճել է 0.99%-ով կամ 21,304-ով, իսկ 2020թ. առաջին եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 0.25%-ով կամ 5,372 բաժանորդով: Միևնույն ժամանակ, հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը 2,114,616 է: 2020թ. չորրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն աճել է 1.02%-ով կամ 21,403-ով, իսկ 2020թ․ առաջին եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 0.22%-ով կամ 4,563 բաժանորդով։

Beeline-ը երկրորդ տեղում է: 2021թ. առաջին եռամսյակի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմել է 898,336: 2020թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշը նվազել է 0.7%-ով կամ 6,353-ով, իսկ 2020թ. առաջին եռամսյակի համեմատ գրանցվել է անկում 2.11%-ով կամ 19,393 բաժանորդով: Միևնույն ժամանակ, հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը 843,209 է։ 2020թ. չորրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշը նվազել է 0.70%-ով կամ 5,949-ով, իսկ 2020թ. առաջին եռամսյակի համեմատ արձանագրվել է անկում 2.55%-ով կամ 22,092 բաժանորդով:

Երրորդ հորիզոնականում Ucom-ն է: 2021թ.-ի առաջին եռամսյակի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմել է 581,763: 2020թ. չորրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշը նվազել է 2.16%-ով կամ 12,839-ով, իսկ 2020թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 4.04%-ով կամ 24,506-ով: Յուքոմի բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 431,116 է, 2020թ. չորրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշը նվազել է 2.33%-ով կամ 10,283-ով, իսկ 2020թ․ համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 4.30%-ով կամ 19,381 բաժանորդով:

Կանխավճարային բաժանորդներ. Ընդամենը՝ 2,982,622 (2020թ.-ի I եռ. համեմատ` -0.90% կամ -27,177): Viva-MTS` 1,918,723 բաժանորդ ( +0.30% կամ +5,771), Beeline` 774,826 բաժանորդ (-2.69% կամ -21,446), Ucom` 289,073 բաժանորդ (-3.83% կամ -11,502):

Հետվճարային բաժանորդներ. Ընդամենը՝ 515,022 (2020թ.-ի I եռ. համեմատ` -1.19% կամ -6,225): Viva-MTS՝ 249,469 բաժանորդ (-0.16% կամ -399), Ucom` 142,043 բաժանորդ (+1.69% կամ +2,053), Beeline` 123,510 բաժանորդ (-5.26% կամ -7,879):

Հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից (ինտերնետից) օգտվող բաժանորդներ. Ընդամենը՝ 2,454,308 (2020թ.-ի I եռ. համեմատ` +1.30% կամ +31,440): Viva-MTS՝ 1,603,862 բաժանորդ (+1.71% կամ +27,001), Beeline` 475,475 բաժանորդ (-0.01% կամ -64), Ucom` 374,971 բաժանորդ (+1.22% կամ +4,503):

Լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ (բացառությամբ հեռախոսի միջոցով օգտվողների). Ընդամենը՝ 259,350 2020թ.-ի I եռ. համեմատ` -0.62 կամ -1,617): Ucom` 150,647 բաժանորդ ( -3.29% կամ -5.125), Beeline` 55,127, բաժանորդ (+5.15% կամ +2,699), Viva-MTS՝ 53,576 բաժանորդ ( +1.53% կամ -809):

ARPU. ծառայությունների վաճառքից մեկ ակտիվ բաժանորդին ընկնող միջին ամսական հասույթ.

Կանխավճարային բաժանորդներ. Viva-MTS՝` 1,241 դր. (2020թ.-ի I եռ. համեմատ` +0.98% կամ +12 դր.), Beeline` 1,054 դր. ( +5.61% կամ +56 դր.), Ucom` 984 դր. (+10.31% կամ +92 դր.):

Հետվճարային բաժանորդներ. Ucom` 3,651 դր. (2020թ.-ի I եռ. համեմատ` +2.53% կամ +90 դր.), Beeline` 3,169 դր. (-3.97% կամ -131 դր.), Viva-MTS՝` 3,079 դր. (+6.50% կամ +188 դր.):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom` 1,899 դր. (2020թ.-ի I եռ. համեմատ` -14.46% կամ -186 դր.), Viva-MTS՝` 1,673 դր. (-10.01% կամ -186 դր.), Beeline՝ 1,078 դր. (-19.13% կամ -255 դր.):

MOaU, MbOU. Մեկ բաժանորդին ընկնող միջին ամսական տրաֆիկ (ներառյալ փոխկապակցում և մուտքային ռոումինգ).

Կանխավճարային բաժանորդներ. Viva-MTS՝ 636 րոպե (2020թ.-ի I եռ. համեմատ` +10.42% կամ +60 ր.), Beeline ` 269 ր. (+9.35% կամ +23 ր.), Ucom` 114ր. (+8.57% կամ +9 ր.):

Հետվճարային բաժանորդներ. Viva-MTS՝ 690 րոպե (2020թ.-ի I եռ. համեմատ` +3.14% կամ +21 ր.), Beeline` 365 ր. (-1.08% կամ -4 ր.), Ucom` 320 ր. (+0.95% կամ +3 ր.):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom` 26,942 ՄԲ (2020թ.-ի I եռ. համեմատ` -6.66% կամ +1,921 ՄԲ), Viva-MTS՝ 12,643 ՄԲ (-6.24% կամ -842 ՄԲ), Beeline՝ 12,331 ՄԲ (+4.55% կամ +537 ՄԲ):

Նոր ակտիվացումներ.

Կանխավճարային բաժանորդներ. Viva-MTS` 100,401 (2020թ.-ի I եռ. համեմատ` +8.47% կամ +7,839), Beeline՝ 43,101 (-17.75% կամ -9,301), Ucom` 18,531 (+0.67% կամ +124):

Հետվճարային բաժանորդներ. Viva-MTS` 19,497 (2020թ.-ի I եռ. համեմատ` +159.79% կամ +11,992), Beeline` 7,476 (+38.24% կամ +2,068), Ucom` 5,208 (-33.85% կամ -2,665):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Viva-MTS` 7,794 (2020թ.-ի I եռ. համեմատ` +117.59% կամ +4,212), Ucom՝ 5,977 (-35.73% կամ -3,323), Beeline` 4,558 (+41.20% կամ +1,330):

Churn՝ բաժանորդների արտահոսք.

Կանխավճարային բաժանորդներ. Viva-MTS՝ 82,068 (2020թ.-ի I եռ. համեմատ` -37.84% կամ -49,965), Beeline` 52,408 (-40.36% կամ -35,463), Ucom` 28,684 (-15,88% կամ -5,416):

Հետվճարային բաժանորդներ. Viva-MTS` 16,526 (2020թ.-ի I եռ. համեմատ` +31.33% կամ +3,942), Ucom` 5,361 (+1.69% կամ +89), Beeline` 4,522 (-94.68% կամ -80,554):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom՝ 8,533 (2020թ.-ի I եռ. համեմատ` -22.36% կամ -2,457), Viva-MTS` 6,137 (+40.98% կամ +1,784), Beeline` 4,200 (+50.27% կամ +1,405):

Share