Բաժին. Բիզնես

Tbuy.am – գործարկվել է Հայաստանի ամենամեծ առցանց առևտրի հարթակը

Սեպտեմբերի 11-ին կայացավ Հայաստանի ամենամեծ առցանց առևտրի հարթակի՝ Tbuy.am-ի նոր կայքի շնորհանդեսը։

Այն իր բնույթով մեր շուկայի առաջին մարկետփլեյսն է, որը միավորել է շուրջ 200 առևտրի և սպասարկման կետերի, որոնց թիվը ամեն օր աճում է։ Հարթակը հագեցած է յուրօրինակ գործիքակազմով, որը լայն հնարավորություններ է ընձեռում սպառողներին։ Հարթակի յուրաքանչյուր այցելու կարող է հեշտությամբ գտնել իր փնտրած ապրանքատեսակը, գնում կատարել վճարման առցանց տարբերակով և նույնիսկ ձևվակերպել առցանց ապառիկ։

Հարթակը ունի առաքման ժամանակակից ծրագրային հագեցվածությամբ առաքման ցանց, որն արագ և ապահով կարող է ցանկացած գնում կարճ ժամանակահատվածում հասցնել գնորդին։ Առևտրի և սպասարկման կետերի համար հարթակը բացում է ապրանքատեսականին ներկայացնելու, հաճախորդի վարքագիծը վերլուծելու, արշավներն ու հատուկ առաջարկները կազմակեպելու բացառիկ գործիքակազմ և հարթակից օգտվելու մատչելի և տարատեսակ սակագներ։

«Մենք ստեղծել ենք մի հարթակ, որը մրցունակ է աշխարհի լավագույն մարքեթփլեյսերի հետ և ծառայելու է մեր երկրում առցանց առևտրի զարգացմանը՝ առավել հարմարավետ դարձնելով ցանկացած տեսակի գնումների կատարումը։ Մենք ինտեգրել ենք նաև բանկային և վճարային գործիքներ, ստեղծել ենք մարքեթինգային գործիքներ և արդյունքում մեր հարթակը այն ամենաշահավետ միջավայրն է, որտեղ կարող են հանդիպել գնորդը և վաճառողը», – նշեց հարթակի հիմնադիր տնօրեն Հովհաննես Խաչատրյանը։

Դե ինչ, հայկական առաջին բազմաֆունկցիոնալ մարքեթփլեյսն արդեն իրականություն է։ Շտապե՛ք լինել առաջին գնորդներից մեկը և զգալ մտածված բիզնես լուծումների հարմարավետությունը։

Եթե Գնումներ, ապա Tbuy:

Share