Բաժին. Բիզնես

Շտապ վաճառվում է 4,800քմ անշարժ գույք՝ Դալմա Գարդեն Մոլի հարևանությամբ

Լատվիական AS PNB Banka բանկի անվճարունակության գործով կառավարիչ Լիգո Կրաստինշը, LAN Ltd ընկերության և SIA Latio անշարժ գույքի գործակալության հետ համատեղ հայտարարում են Երևանում բանկին պատկանող հետևյալ առևտրային տարածքների կամավոր վաճառքի մասին։

Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 հասցեում (Դալմա Գարդեն Մոլի / Dalma Garden Mall / հարևանությամբ) վաճառքի են հանվել No79 և No80 տարածքները, որոնց սեփականատերն է լատվիական PNB Banka-ին պատկանող LAN Ltd ընկերությունը։

No79 տարածքի մակերեսն է՝ 2,464 քմ, իսկ No80 տարածքի մակերեսը՝ 2,386 քմ։ Տարածքները գտնվում են առաջին հարկում։

Վաճառքն իրականացվում է գնային հարցման հատուկ ընթացակարգով։ Տարածքների նախնական շուկայական գնահատումը 4,446,625 եվրո է։

Գնային հարցման վերջնաժամկետն է 2021թ. հոկտեմբերի 1, ժամը 17։00։

Նշենք նաև, որ հնարավոր գնորդների կողմից առաջարկված գումարը ենթակա է ԱԱՀ հարկման։

Վաճառքի գործընթացի և այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար սեղմեք այստեղ

Կարող եք նաև զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +371 29415520։

Հայտարարության հասցեն Latio գործակալության կայքում՝ https://izsoles.latio.lv/auctions/view/5W7NGF5/

Մանրամասներ

Share