Ուրախությամբ հայտարարում ենք «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի /ՁԻՀ/ կողմից՝ PMI Science-ի աջակցությամբ իրականացվող Գիտական ինկուբացիոն ծրագրի մեկնարկը, որի նպատակն է աջակցել գիտնականներին, մասնագետներին, ընկերություններին և հետազոտական ինստիտուտներին` նորարար գաղափարներ, վարկածներ առաջ քաշելու և բեկումնային գիտական արդյունքների վրա հիմնված ձեռնարկատիրական սուբյեկտների ստեղծման գործընթացն ուղղորդելու համար: Ավելին՝ ծրագիրը նպատակ ունի հետամուտ լինել նորարարական ուղիներին, որոնք խոստումնալից են և միտված են մարդկության ընդհանուր բարեկեցության ապահովմանը:
Ծրագիրն իրականացվում է հետևյալ ուղղություններով՝
Ծրագիրը կիրականացվի երկու փուլով։
1-ին փուլի ընթացքում հայտատուները կներկայացնեն և “կպաշտպանեն” իրենց գաղափարների իրականալիությունը և պոտենցիալը։ Գործարար ներկայացումների արդյունքում ընտրված թիմերը կստանան շուրջ 2.4 մլն․ ՀՀ դրամի չափով (ներառյալ բոլոր հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները) նախնական ֆինանսավորում և տեխնիկական աջակցություն ու կանցնեն ինկուբացիայի 2-րդ փուլ։
Ինկուբացիայի 2-րդ փուլի ընթացքում թիմերը կսկսեն աշխատել իրենց գաղափարները հիմնավորելու և նախատիպ մշակելու վրա: Ակնկալվող առաջընթացի դեպքում կներգրավվի ավելի մեծ թիմ, կտրամադրվի արտադրանքի զարգացման հարթակ և ֆինանսական ռեսուրսներ:
Ինկուբացիայի ամբողջ ընթացքում կներգրավվեն տեղական և միջազգային փորձագետներ՝ թիմերի ծրագրերի զարգացման ընթացքը կառուցողական քննադատության ենթարկելու, խորհրդատվության և ուղղորդման համար:
Ո՞վ կարող է դիմել
Ծրագրին կարող են մասնակցել Հայաստանի համալսարանների, գիտական ինստիտուտների և բարձր տեխնոլոգիական ոլորտի կազմակերպությունների հետազոտողներից և բարձր տեխնոլոգիական մասնագետներից կազմված թիմերը։
Խորհուրդ է տրվում թիմերում ընդգրկել 2-4 անդամ, ովքեր ունեն մեծ փորձառություն և կարողություններ՝ Ծրագրի գերակա ուղղություններից որևէ մեկում նախագիծ ստեղծելու և մշակելու համար։
Թիմի անդամների ցանկալի (ոչ պարտադիր) մասնագիտացումները ներառում են՝ Մաթեմատիկան, Քիմիան, Նյութագիտությունը, Կենսաբանությունը, Ինժեներությունը, Նորարարությունների և տեխնոլոգիաների կառավարումը, Ֆիզիկան և այլն։ Թիմերում կարող են ընդգրկվել աշխատակիցներ և ուսանողներ, ովքեր պատրաստ են իրենց նախագծի իրականացմանը տրամադրել անհրաժեշտ ժամանակ։ Թիմի կազմում գիտական կոչումներ և փորձառություն ունեցող անդամների ընդգրկումը կդիտարկվի որպես առավելություն։ Թիմի ղեկավարը լինելու է հաղորդակցման հիմնական օղակը։
Ինչպե՞ս դիմել
Հետաքրքրված թիմերը պետք է լրացնեն Առցանց հայտադիմումը՝ ներառելով հղումներ, որտեղ ներկայացվում են.
Հայտատուներն ազատ են անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ձևաչափը ընտրելու հարցում։
Ստեղծարար (կրեատիվ) և կաղապարներից դուրս մոտեցումները ողջունելի են։
Բոլոր փաստաթղթերը պետք է ներկայացվեն անգլերենով։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2021 թ. հոկտեմբերի 31-ը, ժ. 23։59 (Երևանի ժամանակով)։
Խնդրում ենք դիմելուց առաջ ծանոթանալ Անձնական տվյալների հավաքագրման վերաբերյալ սույն ծանուցմանը։
Լրացուցիչ հարցերի դեպքում.
Կոնտակտային անձ՝ Արփինե Դավթյան
Հեռ. +374 11 219797; էլ. փոստ՝ info@eif.am