Բիզնես

Արման Բարսեղյան. Ամերիաբանկը շարունակում է բոլոր բանկային ծառայությունների համար թվային լուծումներ առաջարկել

Ամերիաբանկը թվայնացման օրակարգն առաջ քաշեց երկու տարի առաջ: Գաղափարն իրականացնելու գործին լծվեց մի ամբողջ թիմ: Ամերիաբանկում նկատել էին՝ հաճախորդին առավել մոտ ու հասանելի լինելու համար թվայնացման անցնելը օրակարգային պահանջ է:

Այսպիսով, Ամերիաբանկի հաճախորդները հնարավորություն ունեն բոլոր հիմնական ուղղություններով ստանալ հարմարավետ ու հնարավորինս արագ ֆինանսավորոմ առցանց եղանակով, առանց բանկ այցելելու կատարել տարատեսակ գործարքներ՝ հաշվի  բացումից մինչև քարտի տրամադրում ու ֆինանսավորում և այլն:

Հիմա էլ բանկը նորություններ ունի թվային ոլորտում, որոնք ներկայացրել է Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

Ամերիաբանկի մանրածախ բանկինգ տնօրեն Արման Բարսեղյանի խոսքով՝ թվայնացման արդյունքում բանկն առավել հասանելի է դարձել հաճախորդին՝ այլևս 24/7 ռեժիմով:

«Այս տարվա ընթացքում շուրջ 10 հազար հաճախորդ առցանց հաշիվ է բացել, ավելի քան 15 հազարը առցանց քարտեր է ստացել, ավելի քան 17 հազարը գրանցվել է ինտերնետ բանկինգում: Այսինքն, այս համակարգերը ոչ միայն պարզապես ներդրվել են, այլ արդեն պրակտիկ լայն կիրառում ունեցող համակարգեր են», – ասում է Ամերիաբանկի մանրածախ բանկինգ տնօրենն ու նկատում՝ թվային բանկինգում ակտիվ է նաև բիզնես սեկտորը. բանկի ֆինանսավորման առցանց գործիքները հասանելի են նաև բիզնեսին: Միայն ընթացիկ տարում օնլայն եղանակով տրամադրվել է շուրջ 10 միլիարդ դրամի բիզնես վարկ: Ֆիզիկական անձանց տրամադրվող սպառողական վարկերի մասով գրեթե ամբողջ գործընթացն արդեն ավտոմատացված է: Առցանց եղանակով ֆիզիկական անձանց արդեն տրամադրվել շուրջ 15 հազար վարկ:

Ամերիաբանկի մանրածախ բանկինգ տնօրեն Արման Բարսեղյանի խոսքով՝ բոլոր հիմնական ֆինանսական ծառայությունները շուրջօրյա հասանելի, հաճախորդի համար առավել պարզ ու հարմարավետ դարձնելու ուղղությամբ աշխատանքները կատարվածով չեն սահմանափակվելու. Իրենք 24/7 ռեժիմով աշխատելու են, որպեսզի հաճախորդը 24/7 ռեժիմով հնարավորություն ունենա օգտվել Ամերիաբանկի բանկային և հարակից ֆինանսական ծառայություններից՝ հեշտ ու արագ եղանակով:

Share