Բաժին. Բիզնես

«Թիմը» DigiTec-ում ներկայացնում է IT աշխարհի ամենահետաքրքիր ձեռքբերումները և ընկերության առաջադեմ ծառայությունները

Team Telecom Armenia-ն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք DigiTec Expo 2021-ի շրջանակում ներկայացնում է ընկերության առաջադեմ ծառայությունները և պարգևում լիովին ազատ լինելու զգացմունքը:

DigiTec-ում Team Telecom Armenia-ի տաղավարի հյուրերին ընկերության աշխատակիցները կպատմեն նորագույն Next Generation Network (NGN) ցանցի մասին, որը ապահովում է  25 Գբ/վ հասանելիություն դեպի համաշխարհային ցանց: 25G-PON տեխնոլոգիայով այս ցանցը արդեն աշխատում է Դավթաշեն վարչական շրջանում, Գնդեվազ ու Քաջարան համայնքներում: Մինչև տարեվերջ այն հասանելի կլինի Երևանի Արաբկիր վարչական շրջանի, ինչպես նաև Ջերմուկ ու Հրազդան քաղաքների բնակիչների համար:

Համացանցում իրական ազատությունը գնահատող հաճախորդներին «Թիմը» առաջարկում է BeeFree սակագնային փաթեթ, որը ներառում է անսահմանափակ ինտերնետ և անվերջ շփվելու հնարավորություն: Ազատության զգացմունքը ավելի արտահայտիչ դարձնելու համար, հյուրերը կարող են ծանոթանալ վիրտուալ իրականության (VR) աշխարհի հետ՝ խաղալ VR խաղեր, դիտել ու մասնակիցը լինել 360 աստիճանով նկարահանված տեսահոլովակների սյուժեին:

Ժամանակակից թվային հեռուստատեսության սիրահարների համար «Թիմը» ևս նորություն ունի: Team Telecom Armenia-ն TeamSolutions ընկերության հետ համատեղ ներկայացնում է TeamTV նոր պորտալ՝ 4K կոնտենտով, որը նաև աշխատում է Android SmartTV-ներում: Այս ժամանակակից պորտալը հագեցած է այդ թվում եթերի կառավարման արդիականացված համակարգով:

Team Telecom Armenia ընկերությունը (նախկին «ԱրմենՏել»), հանդիսանալով Հայաստանում հեռահաղորդակցության առաջին համակարգի ժառանգորդը, տրամադրում է հեռահաղորդակցության ծառայությունների ամբողջական փաթեթ: «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ն գործում է նաև Beeline ապրանքանիշի ներքո:

Share