Բիզնես

Երևանում բացվել է Միդեա համաշխարհային բրենդի ցուցասրահը

Երևանում՝ Ռուբինյանց 2/10 հասցեում բացվել է Միդեա համաշխարհային բրենդի ցուցասրահը։

Բրենդի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում Ցելսիուս ՍՊԸ-ն է, որը տեղական սպառողին է ներկայացնում հեղինակավոր Միդեա ապրանքանիշի օդափոխության, օդորակման և ջեռուցման համակարգերը։

Ցուցասրահում ներկայացված ապրանքատեսականին վաճառքի ենթակա է, բայց ոչ ցուցասրահից։ Գնորդն այստեղ կարող է ծանոթանալ բրենդի տեսականուն, իսկ գնումը կատարել հանրապետությունում գործող այն վաճառասրահներից, որոնցում առկա է Միդեայի վերոնշյալ ապրանքատեսականին։

Ցուցասրահի բացմանը մասնակցել են ինչպես հյուրեր Հայաստանից, այնպես էլ արտերկրից, այդ թվում՝ համաշխարհային բրենդի ազդեցիկ շրջանակի ներկայացուցիչներ։

Share