Categories: Բիզնես

Բջջային բաժանորդների թիվը Հայաստանում. 2021թ. II եռամսյակ

2021թ. երկրորդ եռամսյակի դրությամբ Հայաստանում կա 3,675,268 բջջային կապի բաժանորդ (ներառյալ / ոչ հեռախոսով / լայնաշերտ ինտերնետի բաժանորդները), 2021թ. առաջին եռամսյակի համեմատ բաժանորդների քանակն աճել է 0.74%-ով կամ 26,977-ով, իսկ 2020թ. երկրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 4.56% կամ 160,390 բաժանորդով: Միևնույն ժամանակ, բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 3,414,684 է: 2021թ. առաջին եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 0.76%-ով կամ 25,743-ով, իսկ 2020թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 4.84%-ով կամ 157,526 բաժանորդով։

Բաժանորդների քանակով առաջատար օպերատոր է շարունակում մնալ Viva-MTS-ը: 2021թ. երկրորդ եռամսյակի դրությամբ օպերատորի բաժանորդների քանակը կազմել է 2,184,706: 2021թ. առաջին եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն աճել է 0.76%-ով կամ 16,514-ով, իսկ 2020թ. երկրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 6.18%-ով կամ 127,158 բաժանորդով: Միևնույն ժամանակ, հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը 2,129,471 է: 2021թ. առաջին եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն աճել է 0.70%-ով կամ 14,855-ով, իսկ 2020թ․ երկրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 6.17%-ով կամ 123,661 բաժանորդով։

Beeline-ը երկրորդ տեղում է: 2021թ. երկրորդ եռամսյակի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմել է 906,153: 2021թ.-ի առաջին եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 0.87%-ով կամ 7,817-ով, իսկ 2020թ. երկրորդ եռամսյակի համեմատ գրանցվել է աճ 3.15%-ով կամ 27,639 բաժանորդով: Միևնույն ժամանակ, հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը 846,472 է։ 2021թ. առաջին եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 0.39%-ով կամ 3,263-ով, իսկ 2020թ. երկրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 2.39%-ով կամ 19,791 բաժանորդով:

Երրորդ հորիզոնականում Ucom-ն է: 2021թ.-ի երկրորդ եռամսյակի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմել է 584,409: 2021թ.-ի առաջին եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 0.45%-ով կամ 2,646-ով, իսկ 2020թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 0.97%-ով կամ 5,593-ով: Յուքոմի բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 438,741 է, 2020թ. չորրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշը նվազել է 1.77%-ով կամ 7,625-ով, իսկ 2020թ․ համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 3.31%-ով կամ 14,074 բաժանորդով:

Կանխավճարային բաժանորդներ. Ընդամենը՝ 2,998,881 (2020թ.-ի II եռ. համեմատ` +5.44% կամ +154,714): Viva-MTS` 1,930,379 բաժանորդ ( +6.51% կամ +117,954), Beeline` 775,708 բաժանորդ (+2.62% կամ +19,774), Ucom` 292,794 բաժանորդ (+6.16% կամ +16,986):

Հետվճարային բաժանորդներ. Ընդամենը՝ 530,719 (2020թ.-ի II եռ. համեմատ` +2.74% կամ +14,157): Viva-MTS՝ 254,327 բաժանորդ (+3.75% կամ +9,204), Ucom` 145,947 բաժանորդ (-1.96% կամ -2,912), Beeline` 130,445 բաժանորդ (+6.42% կամ +7,865):

Հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից (ինտերնետից) օգտվող բաժանորդներ. Ընդամենը՝ 2,518,273 (2020թ.-ի II եռ. համեմատ` +10.95% կամ +248,478): Viva-MTS՝ 1,624,237 բաժանորդ (+10.30% կամ +151,724), Beeline` 506,257 բաժանորդ (+12.43% կամ +55,979), Ucom` 387,779 բաժանորդ (+11.75% կամ +40,775):

Լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ (բացառությամբ հեռախոսի միջոցով օգտվողների). Ընդամենը՝ 260,584 2020թ.-ի II եռ. համեմատ` +1.11 կամ +2,864): Ucom` 145,668 բաժանորդ ( -5.50% կամ -8,481), Beeline` 59,681 բաժանորդ (+15.14% կամ +7,848), Viva-MTS՝ 55,235 բաժանորդ ( +6.76% կամ +3,497):

ARPU. ծառայությունների վաճառքից մեկ ակտիվ բաժանորդին ընկնող միջին ամսական հասույթ.

Կանխավճարային բաժանորդներ. Viva-MTS՝ 1,317 դր. (2020թ.-ի II եռ. համեմատ` +6.21% կամ +77 դր.), Beeline` 1,263 դր. ( +33.93% կամ +320 դր.), Ucom` 1,102 դր. (+27.10% կամ +235 դր.):

Հետվճարային բաժանորդներ. Beeline` 3,799 դր. (2020թ.-ի II եռ. համեմատ` +12.93% կամ +435 դր.), Ucom` 3,677 դր. (+7.70% կամ +263 դր.), Viva-MTS՝ 3,157 դր. (+9.77% կամ +281 դր.):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom` 1,855 դր. (2020թ.-ի II եռ. համեմատ` -13.72% կամ -295 դր.), Viva-MTS՝ 1,633 դր. (-12.35% կամ -230 դր.), Beeline՝ 1,002 դր. (-25.22% կամ -338 դր.):

MOaU, MbOU. Մեկ բաժանորդին ընկնող միջին ամսական տրաֆիկ (ներառյալ փոխկապակցում և մուտքային ռոումինգ). 

Կանխավճարային բաժանորդներ. Viva-MTS՝ 684 րոպե (2020թ.-ի II եռ. համեմատ` +5.72% կամ +37 ր.), Beeline ` 286 ր. (+1.78% կամ +5 ր.), Ucom` 121ր. (+4.31% կամ +5 ր.):

Հետվճարային բաժանորդներ. Viva-MTS՝ 756 րոպե (2020թ.-ի II եռ. համեմատ` -0.53% կամ -4 ր.), Beeline` 385 ր. (-7.67% կամ -32 ր.), Ucom` 337 ր. (-2.32% կամ -8 ր.):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom՝ 24,172 ՄԲ (2020թ.-ի II եռ. համեմատ` -17.36% կամ -5,076 ՄԲ), Viva-MTS՝ 11,863 ՄԲ (-16,91% կամ -2,415 ՄԲ), Beeline՝ 10,327 ՄԲ (-18.40% կամ -2,329 ՄԲ):

Նոր ակտիվացումներ.

Կանխավճարային բաժանորդներ. Viva-MTS` 19,497 (2020թ.-ի II եռ. համեմատ` +143.77% կամ +72,519), Beeline` 57,216 (+52.81% կամ +19,774), Ucom` 27,631 (+204.47% կամ +18.556):

Հետվճարային բաժանորդներ. Viva-MTS` 20,270 (2020թ.-ի II եռ. համեմատ` +203.26% կամ +13,586), Ucom՝ 9,676 (+132.76% կամ +5,519), Beeline` 8,734 (+70.39% կամ +3,608):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Beeline` 8,399 (2020թ.-ի II եռ. համեմատ` +85.86% կամ +3,880), Viva-MTS` 6,954 (+135.81% կամ +4,005), Ucom՝ 5,171 (-28.16% կամ -2,027):

Churn՝ բաժանորդների արտահոսք.

Կանխավճարային բաժանորդներ. Viva-MTS՝ 111,303 (2020թ.-ի II եռ. համեմատ` -26.27% կամ -39,664), Beeline` 48,189 (-38.04% կամ -29,591), Ucom` 24,952 (-27.51% կամ -9,469):

Հետվճարային բաժանորդներ. Viva-MTS` 15,412 (2020թ.-ի II եռ. համեմատ` +34.85% կամ +3,983), Ucom` 4,691 (-5.04% կամ -249), Beeline` 3,752 (-6.27% կամ -251):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom՝ 10,160 (2020թ.-ի II եռ. համեմատ` +15.70% կամ +1,379), Viva-MTS` 5,610 (+167.27% կամ +3,511), Beeline` 3,750 (-26.81% կամ -1,374):

Share