Բաժին. Բիզնես

Դասընթաց աշխարհի առաջատար համալսարանում, MacBook կամ Apple Watch` Ֆիլիպ Մորրիսի Disrupt Camp ծրագրով

Ուսանող ե՞ս և ունես նորարարական մտածելակերպ ու գաղափարներ, ապա Disrupt Camp ծրագիրը հենց քեզ համար է։

Ծրագիրը և նպատակը

Disrupt Camp-ը 2022 թվականի լավագույն գործատու՝ Philip Morris International-ի եզակի նախագծերից է, որի շնորհիվ կարող եք բացահայտել ինքներդ Ձեզ՝ հաղթահարելով մարտահրավերներն ու մշակութային բազմազանությունը:

Ծրագրի նպատակն է ստեղծել նորարարության համար միջավայր՝ խրախուսելով երիտասարդներին, ովքեր իրենց գիտելիքներն ու հիանալի գաղափարները կկարողանան վերածել իրական կիրառելի լուծումների:

Նախագծի ընթացքում հնարավորություն կունենաք ցուցադրել Ձեր քննադատական մտածողությունը և կիսվել գաղափարներով։

Նախագծի մասնակիցներին հնարավորություն կտրվի.

  • Աշխատանք իրական նախագծի վրա
  • Միջազգային կապերի հաստատում
  • Զարգացման հնարավորություն նորարարությունների, գիտության, գաղափարների և մտածողության ոճի տարբեր փորձագետների հետ
  • Փորձի փոխանակում և համագործակցություն այլ երկրների հասակակիցների հետ

Հետադարձ կապ և ուսուցում

Նախագծի շրջանակներում մասնակիցներն աշխատելու են Հայաստանը, Մոլդովան և Վրաստանը ներկայացնող 3  մարդուց բաղկացած խմբում։ Պահանջվելու է ներկայացնել  իրական նախագծի նորարարական լուծում՝ միաժամանակ սովորելով գաղափարի և մտածողության սկզբունքները, դուք նաև կսովորեք. Թիմային աշխատանքի, ժամանակի կառավարման և տարբեր, բազմամշակութային թիմում համագործակցության մասին:

Սա հիանալի հնարավորություն է ձեռք բերելու հազվագյուտ և արժեքավոր փորձ։

Ո՞վ կարող է դիմել:

Համալսարանի բակալավրիատի կամ մագիստրատուրայի վերջին կուրսի ուսանողները  և 2019 թվականից ի վեր շրջանավարտները։

Աշխատանքային ծրագրերի նկարագրությունը

Ծրագրերը լինելու են հետյալ թեմաներով․

  • Գիտություն բոլորի համար
  • Սպառողի կարևորությունը
  • Բանականության որսորդ
  • Շրջակա միջավայրի պաշտպանություն-Կանաչ ապագա

Աշխատանքային ծրագրերին ավելի մանրամասն ծանոթանալու համար անցեք հետյալ հղումով՝ Disrupt Camp

Մրցանակներ.

Առաջին երեք հաղթող թիմերի անդամները կպարգևատրվեն գրավիչ մրցանակներով.

1-ին տեղ  սերտիֆիկատային ծրագիր լավագույն, համաշխարհային առաջատար համալսարանում

2-րդ տեղ MacBook

3-րդ տեղ Apple Watch

Ինչպե՞ս կարող եմ դիմել:

Լրացրեք առցանց դիմումը՝ սեղմելով Դիմել հիմա: Եթե դուք համապատասխանում եք չափանիշներին, դուք կհրավիրվեք հաջորդ քայլին։ Նածագծի ամբողջ ընթացքն իրականանանալու է հառավար (առցանց)։ Անհրաժեշտ է ընտրել նկարագրված չորս նախագծերից մեկը։ Անգլերեն լեզվի իմացությունը պարտադիր է։

Վճարում

Disrupt Camp-ն անվճար է: Ավելին, հաղթող թիմերը կստանան մրցանակներ՝

1-ին տեղ – դասընթաց աշխարհի լավագույն, առաջատար համալսարանում

2-րդ տեղ – MacBook

3-րդ տեղ – Apple Watch

Հարցերի դեպքում այցելեք կայք կամ զանգահարեք 060 65 60 43

Նախագիծն իրականացվում է «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության կողմից։

Share