Բաժին. Բիզնես

Վիվա-ՄՏՍ-ում սկսվել է կանաչ «iPhone 13» մոդելային շարքի և «iPhone SE» սմարթֆոնների նախապատվերը

Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ կարելի է նախապատվիրել կանաչ «iPhone 13» մոդելային շարքի, ինչպես նաև նոր «iPhone SE» սմարթֆոնները:

  • iPhone 13 Pro Max 128 ԳԲ՝ 689 900 դրամ
  • iPhone 13 Pro Max 256 ԳԲ՝ 749 900 դրամ
  • iPhone 13 Pro 128 ԳԲ` 629 900 դրամ
  • iPhone 13 Pro 256 ԳԲ` 689 900 դրամ
  • iPhone 13 128 ԳԲ` 474 900 դրամ
  • iPhone 13 256 ԳԲ` 544 900 դրամ
  • iPhone 13 mini 128 ԳԲ` 429 900 դրամ
  • iPhone SE 64 ԳԲ` 279 900 դրամ
  • iPhone SE 128 ԳԲ` 309 900 դրամ
  • iPhone SE 256 ԳԲ` 379 900 դրամ

Ներառյալ ԱԱՀ

Մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել www.mts.am կամ www.shop.mts.am/ :

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013 Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է 86.5 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ. հունիսից «ՄՏՍ»ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Share