Բաժին. Բիզնես

PMI Science գիտահետազոտական կենտրոնը Հայաստանում արդեն շուրջ 10 միլիոն դոլարի ներդրում է արել

Հայաստանում PMI Science-ի գիտահետազոտական կենտրոնը հիմնադրվել է 2018 թվականին։ Այն PMI-ի կողմից աշխարհում երրորդ գիտահետազոտական կենտրոնն է, որի միջոցով ընկերությունը փորձում է հասնել անծուխ ապագայի իր տեսլականին։ Հայաստանի գիտահետազոտական կենտրոնն առաջնային աշխատում է Կուբի հետ (PMI-ի գիտահետազոտական կենտրոնը Շվեյցարիայում) և իրականացնում է հետազոտություններ գիտության մի շարք ուղղություններով։

PMI-ը բարձր է գնահատում Հայաստանում գիտական հարուստ ժառանգությունը և տեխնոլոգիական զարգացման մեծ պոտենցիալը։ Գիտական և տեխնոլոգիական ոլորտներում երկրի փորձառության շնորհիվ դեռ 2017թ. «Ֆիլիպ Մորրիսը» ՀՀ Կառավարության, Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարանի և Երևանի Պետական Համալսարանի հետ ստորագրեց Փոխըմբռնման հուշագիր՝ ամրապնդելով ընկերության նպատակը՝ Հայաստանում հիմնելու գիտահետազոտական կենտրոն։

Ներկայումս գիտահետազոտական կենտրոնը համագործակցում է մի շարք տեղական հետազոտական ինստիտուտների և համալսարանների հետ՝ իրականացնելով համատեղ ծրագրեր։ Մեր թիմը դինամիկ կերպով ընդլայնվում է, և մեր հետազոտողները աշխատում են հետևյալ առաջնային ուղղություններով.

  • Տվյալագիտություն
  • Տեխնոլոգիաներ
  • Նյութաբանություն

Համագործակցելով երկրի տեխնոլոգիական հարուստ էկոհամակարգի հետ՝ մեր թիմը նախատեսում է փորձարկել և զարգացնել նորարարական լուծումներ, որոնք կնպաստեն PMI-ի արտադրանքի բարելավմանը և նորարարության առաջխաղացմանը համաշխարհային մակարդակում։

Գիտահետազոտական կենտրոնը որդեգրել է շատ յուրօրինակ մոտեցում՝ Հայաստանում գիտական և տեխնոլոգիական էկոհամակարգը զարգացնելու գործում՝ կենտրոնացած մարդկային կապիտալի վրա։ Էկոհամակարգի զարգացման շրջանակում մենք աջակցում ենք մագիստրոսական երկու ծրագրերի՝ Համակարգային Ինժեներիայի և Տվյալագիտության ոլորտներում։ Երկու տարվա ընթացքում գիտահետազոտական կենտրոնը մագիստրոսական կրթաթոշակ է տրամադրել մոտ 55 ուսանողների, ինչպես նաև աջակցել է 20 ասպիրանտների՝ իրենց հետազոտություններն իրականացնելու համար։ Հետազոտություններն իրականացվում են մի շարք ուղղություններով՝ տվյալագիտություն, նյութաբանություն, արդյունաբերական ինժեներիա, էլեկտրական ինժեներիա, փորձարարական  ֆիզիկա, մաթեմատիկական մոդելավորում, արհեստական բանականություն, մեքենայական ուսուցում, մեխանիկական ինժեներիա, սենսորային տեխնոլոգիա և այլն։ Միաժամանակ, Հայաստանի առաջատար կառույցների 29 հետազոտական թիմեր նույնպես ստացել են աջակցություն և հետազոտություններ են իրականացնում հետևյալ ուղղություններով՝  նյութագիտություն, տվյալների վերծանում, տվյալների կառավարում, էլեկտրական ինժեներություն, Էլեկտրոնիկայի կառավարման համակարգեր, մոդելավորում, կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա։ Թիմերը ներկայացնում են հետևյալ կառույցները՝ Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ, Հայ- ռուսական համալսարան, ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն, Հայաստանի ամերիկյան համալսարան, ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտ, ՀՀ ԳԱԱ ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ, ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտ, ՀՀ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտ, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն։

PMI Science-ի գիտահետազոտական կենտրոնն ակտիվ մասնակցություն է ունենում գիտական և տեխնոլոգիական համայնքի նեթվորքինգ կյանքում։ Մենք ոչ միայն մասնակցում և աջակցում ենք միջոցառումներ, ինչպիսիք, օրինակ, Ինժեներական ֆորում կոնֆերանսն է, այլ նաև կազմակերպում ենք մեր «բրենդային» միջոցառումները՝ ամենամյա Դաթաթոնը, ինչպես նաև ReTech գիտաժողովը։

Գիտահետազոտական կենտրոնն այժմ վերակառուցվում է Հայաստանում տեխնոլոգիական և գիտական կրթության սրտում՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում։ Կառույցն ունենալու է ուսումնական և գիտահետազոտական լաբորատորիաներ՝ հագեցված ժամանակակից սարքավորումներով, ինչը մեկ հարկի տակ կհյուրընկալի համապատասխան ուղղությունների ուսանողներին և դասախոսներին։

Share