Բաժին. Բիզնես

Կարասը՝ «Տարվա լավագույն արագ սննդի ցանց»

Կարաս ազգային սննդի ցանցն արժանացավ «Տարվա լավագույն արագ սննդի ցանց» 2021 մրցանակին՝ շարունակելով պահել սննդի ոլորտում լավագույնի իր դիրքերը:

22.03.2022 թ. -ին «Մեգերյան Կարպետ» մշակութային համալիրում կայացավ Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի կողմից անցկացվող «Լավագույն Հայկական Բրենդ 2021» ամենամյա մրցանակաբաշխությունը։ Մի շարք առաջատար կազմակերպություններ ստացան տարվա լավագույն բրենդ մրցանակները: Ընկերություններն ընտրվել էին 2021 թվականի «Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիա»-ի հայաստանյան ներկայացուցիչ «Էմ Փի Ջի» ընկերության կողմից իրականացված հարցումների արդյունքների հիման վրա:

Հաղթահարելով COVID-19 համավարակ, պատերազմ և մի շարք այլ փորձություններ՝ ազգային ցանցը շարունակում է շարժվել առաջ, զարգանալ և աշխատատեղերով ապահովել հարյուրավոր քաղաքացիների: Կարաս սննդի ցանցն իր մեծ թիմի հետ միասին աշխատում է պահել որակի ամենաբարձր չափանիշները, որը և գնահատվում են սպառողների և փորձագետների կողմից:

Share