Բաժին. Բիզնես

Ֆիլիպ Մորրիս և Swedish Match․ ի՞նչ է կատարվում իրականում

Կգա՞ արդյոք այն օրը, երբ ստիպված կլինենք հիշեցնել իրար, որ վերազգային Ֆիլիպ Մորրիսը ընկերությունը ժամանակին սիգարետ է արտադրել։ Եթե այո, ապա «Swedish Match»-ի հետ գործարքը վստահաբար կարող է մեկ այլ առաջ տանել ընկերությունն այդ ուղղությամբ։

Ֆիլիպ Մորրիսը գնային առաջարկ է հայտարարել շվեդական «Swedish Match»-ի բաժնետերերին։ Այսօր «Swedish Match»-ի ղեկավարությունն ընդունել է առաջարկը՝ 16 մլրդ ԱՄՆ դոլարի դիմաց։ Հիշեցնենք, որ շվեդական «Swedish Match»-ը առաջատար ընկերություն է, որը ներկայացնում է անծուխ նիկոտինային արտադրատեսակներ:

Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Յացեկ Օլցզակը գնառաջարկը հետևյալ կերպ է մեկնաբանել․ «Մենք հավատում ենք, որ եթե առաջարկվող գործարքը հաջողությամբ պսակվի, այն ճանապարհ կբացի գլոբալ, գիտությամբ առաջնորդվող  անծուխ չեմպիոնի համար և կավելացնի երկու ընկերությունների հնարավորություններն և արդյունավետությունը։ Ինչպես և մենք, «Swedish Match»-ն միշտ ձգտել է նվազեցնել սիգարետի վնասը՝ մի շարք անծուխ արտադրատեսակների օգնությամբ։ Միաժամանակ, ինչպես և մենք, այն լիազորություններ է ձեռք բերել այդ արտադրատեսակների համար՝ ԱՄՆ-ում անցնելով խիստ կարգավորումների ճանապարհով»։

Օլցզակը նշում է, որ «Swedish Match»-ը դրականորեն ձևափոխել է հանրային առողջապահության միջավայրն այնպիսի երկրներում, ինչպիսիք են Շվեդիան ու Նորվեգիան, որտեղ ծխելու մակարդակն ամենացածրն է Եվրոպայում։ Ակնկալվում է, որ որպես մեկ ընկերություն՝ Ֆիլիպ Մորրիսն ու «Swedish Match»-ը կունենան կրկնապատկված ներուժ՝ անծուխ արտադրատեսակների համար առևտրային հնարավորություններ բացելու և տարիների ընթացքում դրանց աշխարհագրությունն ընդլայնելու համար։

Դեռ 2016 թվականին Ֆիլիպ Մորրիսը հայտարարեց իր նոր առաքելության մասին՝ որքան հնարավոր է շուտ սիգարետը փոխարինել գիտականորեն հիմնավորված, ավելի քիչ վնասակար այլընտրանքներով՝ հօգուտ ծխողների, հանրային առողջության, Ֆիլիպ Մորրիսի ու լայն հասարակության։

Տարիների ընթացքում Ֆիլիպ Մորրիսը հավատարիմ է մնացել այս առաքելությանը, և մինչ օրս մեծ առաջընթացի ապացույցն անհերքելի է. 2015 թվականին ՖՄԻ-ի զուտ եկամուտը հիմնականում ստացվել է սիգարետից։ 2021թ․-ին եկամուտի գրեթե 30%-ը ստացվել է անծուխ արտադրատեսակներից։ Մինչև 2025 թվականը ընկերությունը նպատակ է սահմանել՝ զուտ եկամուտների կեսից ավելին ապահովել առանց այրման ու ծխի նիկոտին մատակարարող արտադրատեսակներից:

Թեև սիգարետը Ֆիլիպ Մորրիսի անցյալի անբաժանելի մասն է, ընկերության ապագան այլևս կապված չէ սիգահետի արտադրության հետ։  2008թ․-ից ի վեր Ֆիլիպ Մորրիսն ավելի քան 9 միլիարդ ԱՄՆ դոլար է ներդրել՝ ուսումնասիրելու, մշակելու և շուկա բերելու իր անծուխ արտադրանքը: Եվ այն բավարարել է իր ոլորտի ամենախիստ կարգավորիչ պահանջները․ ԱՄՆ-ում Սննդամթերքի և Դեղորայքի Վարչությունը ճանաչել է IQOS արտադրանքը  «մոդիֆիկացված ռիսկով ծխախոտային արտադրանք» (MRTP)՝  հաստատելով, որ սարքը զգալիորեն ավելի քիչ վնասակար նյութեր է արտազատում, քան սիգարետը։

Շարունակելով զարգացնել իր բիզնեսը երկարաժամկետ հեռանկարում՝ Ֆիլիպ Մորրիսը հավատամք է արտահայտել, որ երկու այս ընկերությունները կլինեն ռազմավարական տեսլականի, մշակույթի և նախաձեռնության կատարյալ զուգավորում՝ չափահաս ծխողներին օգնելով անցնել ավելի լավ այլընտրանքի էլ ավելի արդյունավետ, քան երկուսը կարող էին անել որպես առանձին ընկերություններ:

Share