Բաժին. Բիզնես

BitRiver-ը Հայաստանում. ներդրումներ մայնինգում ոլորտի առաջատարներից մեկի հետ

Հայաստանյան շուկա է մուտք գործել Եվրասիայում տվյալների մշակման կենտրոնների (DPC) խոշորագույն օպերատորներից մեկը՝ BitRiver ընկերությունը։

2017թ․ հիմնված BitRiver ընկերությունը ողջ աշխարհում իր ծառայություններն է մատուցում կրիպտոարժույթի արդյունաբերությունում՝ առաջարկելով պատրաստի լուծումներ լայնածավալ էկո-մայնինգի, տվյալների կառավարման, ինչպես նաև բլոկչեյն գործառնությունների համար։

«Հայաստանում մեր ընկերության հիմնական գործառույթն է ներգրավել Հայաստանից հաճախորդներ, ովքեր իրենց սարքերը կամ մեր կազմակերպության կողմից առաջարկվող գերժամանակակից ու արդյունավետ սարքերը կտեղակայեն  BitRiver-ի տվայլների մշակման կենտրոններից մեկում, ինչի արդյունքում հնարավորություն կունենան արտադրել և տնօրինել, ասել է թե՝ վաճառել կամ կուտակել կրիպտոարժույթ»,- նշում է Հայաստանում BitRiver-ի պաշտոնական ներկայացուցչության տնօրեն Հրաչ Քեշիշյանը։ Ըստ նրա Bitcoin-ի շուկայական միջին արժեքը նկատի ունենալով՝ հաճախորդը հնարավորություն կունենա ներդրած գումարը վերադարձնել 1,5-3 տարում։

Կրիպտոարժույթի մայնինգի ամենահուսալի և առավել եկամտաբեր միջոցը արդյունաբերական մայնինգն է, որն իրականացվում է տվյալների մշակման մասնագիտացված կենտրոնների (DPC) միջոցով և թույլ է տալիս լայնածավալ մայնինգ անել կրիպտոարժույթը։

BitRiver-ը հենց արդյունաբերական մայնինգի ոլորտում է առաջարկում իր ծառայությունները։

Դրանց պայմանները մրցունակ են առաջին հերթին այն շրջանների շնորհիվ, որտեղ գտնվում են ընկերության տվյալների կենտրոնները՝ ՌԴ Իրկուտսկի մարզ, Կրասնոյարսկի երկրամաս, Բուրյաթիայի Հանրապետություն և այլն։

Տվյալների խոշոր կենտրոններում ներդրումները դառնում են համաշխարհային միտում, քանի որ էլեկտրաէներգիայի ծախսերը մշտապես աճում են, և միայն սեփական էներգետիկ ենթակառուցվածքով տվյալների խոշոր կենտրոններն ունեն սակագնային նախապատվություններ։ Բացի այդ, կրիպտոարժութային ցանցերի հաշվողական հզորությունը արագորեն աճում է (հեշ տոկոսադրույք) և շահավետ շահագործման համար անհրաժեշտ է օգտագործել նորարարական և թանկարժեք սարքավորումներ, որոնք կրկին հասանելի են տվյալների կենտրոնների խոշոր օպերատորներին:

BitRiver ընկերությունն այս պահին հայ հաճախորդներին առաջարկում է ներդրումներ անել Հայաստանից դուրս գտնվող իրենց տվյալների կենտրոնների բազայի վրա, սակայն հայաստանյան գրասենյակի տնօրենից տեղեկանում ենք, որ տվյալների կենտրոնների կառուցման պլաններ կան նաև Հայաստանում։

«Նման մտքեր կան։ Զարգանալու ամենամեծ պոտենցիալը կարծում եմ Հայաստանի հարուստ բնության օգնությամբ էլեկտրաէներգիայի ստանալն և մայնինգի մեջ կիրառելն է։ Նաև բարձրադիր գոտիներում էլ  ֆերմաների տեղակայումը արդյունավետ կլինի ցածր ջերմաստիճանի շնորհիվ, ինչը հնարավորություն կտա հեշտությամբ պահել սարքերը ճիշտ ջերմաստիճանի ներքո»,- նկատում է Հրաչ Քեշիշյանը։

Վերջինիս գնահատականով Հայաստանում կրիպտոարժույթի ոլորտը զարգացման մեծ պոտենցիալ ունի իր բոլոր ճյուղավորումներով։

BitRiver տվյալների կենտրոնների ընդհանուր հզորությունը 300 ՄՎտ է: Ընկերությունը շարունակում է ավելացնել արտադրության ծավալները։ Այս պահին BitRiver-ն ունի սեփական հինգ տվյալների կենտրոն՝ զրոյից կառուցված, ևս չորսը կգործարկվի մինչև այս տարեվերջ՝ 1000 ՄՎտ ընդհանուր հզորությամբ։ Ավելի քան 500 աշխատակիցներ աշխատում են տվյալների կենտրոններում:

BitRiver-ը հիմնականում աշխատում է ինստիտուցիոնալ հաճախորդների հետ ամբողջ աշխարհից. ընկերությունը ներկայացված է Ռուսաստանում, ԱՄԷ-ում, Գերմանիայում, Ղազախստանում, Չինաստանում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Ֆիլիպիններում, ԱՄՆ-ում, Պարագվայում, Շվեյցարիայում, իսկ 2022 թվականի ապրիլից՝ Հայաստանում:

BitRiver-ը հուսալի և պրոֆեսիոնալ գործընկեր է, որն ի վիճակի է բավարարել ամենախստապահանջ մայների կարիքները:

Հայաստանում Bitriver-ի պաշտոնական ներկայացուցչության տնօրեն Հրաչ  Քեշիշյան +374 95 358585 https://bitriver.com/

Share