Բաժին. Բիզնես

ՀայՓոստը նշում է «Նոր փոստի ծնունդը». տեսանյութ

Մեկ տարի է վերաբրենդավորված ազգային փոստային օպերատորը ջանք չի խնայում ամենահաս ու օգտավետ լինել անխտիր բոլորիս ու անխտիր ամենուր՝ մայրաքաղաքից մինչև հեռավոր համայնքներ։

Մինչ նորություններին ու նորարություններին անցնելը ՀայՓոստի տնօրեն Հայկ Կարապետյանը ներկաներին է ներկայացնում արդեն կատարված աշխատանքն ու ամփոփում արդյունքները։

Երևանում փոստից փոստ առաքում մեկ օրում, 3 անգամ փոստփոխանակում, ժամկետների արագացում, նախկին պարկերի փոխարեն պլաստմասե արկղերի օգտագործում, որոնց շնորհիվ թե ծանրոցները, թե նամակները պատշաճ և ապահով հասնում են պատվիրատուին։

ՀայՓոստ Մեդ, Արմոտեկա, Բեր-Բեր, ՀայՓոստ Փեյ և այլն։ ՀայՓոստի մեկնարկած շուրջ 10 նախագծերի շրջանակում հատկանշական է Այնովեյշնը։ Հենց այս դուստր ընկերությունն է կանգնած թվային տրասֆորմացիայի, գործարկված և գործարկման իրենց հերթին սպասող նորարարական լուծումների ետևում։

Այժմ ավարտական փուլում է գտնվում փոստային ծառայությունների էլեկտրոնային միասնական համակարգը։ Հավելվածն օգտատերերին տրամադրելու է ունիվերսալ լուծումներ։

Համակարգի ներդրման արդյունքում փոստային ծառայություններից օգտվողները հնարավորություն կունենան էլեկտրոնային իրավահավաստի նամակներ, հաղորդագրություններ փոխանակել՝ իրականացնելով բիզնես կամ այլ գործառույթներից բխող գործընթացներ։

Share