Բաժին. Բիզնես

Բիբլոս Բանկը ներկայացնում է պրեմիում դասի World Elite™ Mastercard®  քարտը

Բիբլոս Բանկ Արմենիան ներկայացնում է World Elite Mastercard® պրեմիում դասի քարտը Հայաստանում:

Հանդիսանալով Mastercard® միջազգային վճարային համակարգի ամենաբարձր դասի քարտը՝ World Elite-ը քարտապաններին ընձեռում է պրեմիում դասի բազմաթիվ արտոնություններ ամբողջ աշխարհում։

Դրանց թվում են՝ օդանավակայաններում բիզնես դասի սպասասրահների մուտքի հնարավորությունը, Wi-Fi հասանելիությունը, անվճար ճամփորդական ապահովագրությունը, ճամփորդության ընթացքում անհրաժեշտ բժշկական և իրավաբանական աջակցությունն ու այլ ծառայություններ։

World EliteMastercard® քարտապանների համար հասանելի են նաև այլ առավելություններ, մասնավորապես, պրեմիում դասի առաջարկների փաթեթը, որը հնարավորություն է տալիս հատուկ պայմաններով օնլայն գնումներ կատարել աշխարհի առաջատար բրենդային խանութներից, ինչպես նաև ճամփորդական բացառիկ առաջարկներ, որոնց թվում են հյուրանոցների ամրագրման և մեքենաների վարձույթի համար տրամադրվող հատուկ պայմաններ և այլ արտոնություններ։

Պրեմիում դասի այս քարտը ստեղծված է իրենց ժամանակը գնահատող և հաճախ ճամփորդող անհատների, բիզնեսմենների, ինչպես նաև պրեմիում դասի բանկային ծառայությունները  նախընտրող անձանց համար։

World EliteMastercard®-ի ընձեռած բոլոր առավելությունները ներկայացված են Բանկի պաշտոնական կայքում հետևյալ հղմամբ։

Քարտի ստացման և սպասարկման պայմաններին նույնպես կարելի է ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքում հետևյալ հղմամբ։

«Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ն հիմնադրվել և բացել է իր առաջին մասնաճյուղի դռները 2007 թվականին։ Այսօր Երևան քաղաքում գործում են Բանկի թվով չորս մասնաճյուղեր, որտեղ հաճախորդները կարող են օգտվել տարատեսակ բանկային ծառայություններից և ստանալ ֆինանսական խորհրդատվություն։ Բանկն իր հաճախորդներին առաջարկում է միջազգային ստանդարտներին համապատասխան կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ:

Share