Բիզնես

Կարասը՝ ՀՀ 1,000 խոշոր հարկ վճարողների 2022թ. հունվար-հունիսի ցանկում 651-րդն է

Պետական Եկամուտների Կոմիտեն հրապարակել է 2022թ. հունվար-հունիս ամիսների 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։ Խոշոր հարկատուների ցուցակում 651-րդ հորիզոնականն է  զբաղեցրել Կարաս Գրուպ ընկերությունը՝ 189,173 մլն դրամ վճարված հարկով։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 51.91 մլն դրամով կամ 37.82%-ով։

2021թ. արդյունքում ընկերության վճարած հարկերի ծավալը կազմել է 277.7 մլն դրամ, 2020թ.՝ 221.25 մլն դրամ, իսկ 2019թ.-ին՝ 213.39 մլն դրամ։

Կարաս ազգային սննդի ցանցը հիմնադրվել է 2005թ.-ին՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ Ցանցի մասնաճյուղերի թիվն այժմ 16 է, ևս 2 ռեստորան գործում է ԱՄՆ-ում։

Share