Բաժին. Բիզնես

«Կոկա-Կոլա» ընկերությունը միանում է STARMUS IV փառատոնին՝ «Աշխարհն առանց թափոնների» ծրագրով

#Հավաքի՛ր  #Տեսակավորի՛ր  #Վերամշակի՛ր

«Կոկա-Կոլա» ընկերությունը, շարունակելով ավելացնել ներդրումները Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման մեջ և կարևորելով թափոնների հավաքագրման և վերամշակման մշակույթի  տարածումը, միանում է Սեպտեմբերի 5-10-ը կայանալիք STARMUS VI փառատոնին «Աշխարհն առանց թափոնների» իր ծրագրով:

Փառատոնի ողջ ընթացքում տեղադրված են լինելու «Կոկա-Կոլա» ընկերության կողմից իրականացվող «Աշխարհն առանց թափոնների» նախագծի տեսակավորման ամանները՝ նախատեսված պլաստիկե և թղթե թափոնների տեսակավորման համար: Հետագայում թափոնները կուղարկվեն վերամշակման և արդյունքում ստացված միջոցները կուղղվեն դպրոցականների համար «Գանձերի Որս» խաղի կազմակերպմանը։  Խաղն ունի ուսուցողական բնույթ, որի ընթացքում մասնակիցները ծանոթանալու են բնապահպանական խնդիրներին և դրանց լուծումներին:

«Աշխարհն առանց թափոնների» հայեցակարգը «Կոկա-Կոլա» ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևորագույն ուղղություններից մեկն է, քանի որ ընկերությունը մեծապես կարևորում է թափոնների կառավարման և վերամշակման մշակույթի ձևավորումն ու ամրապնդումը Հայաստանում։ Թափոնների վնասակար ազդեցությունների և պատշաճ կառավարման մասին իրազեկվածության բարձրացման անհրաժեշտություն կա թե՛  երկրի բնակչության հիմնական հատվածի համար, թե՛ կառավարական տարբեր մակարդակներում:

Պահենք մեր մոլորակը մաքուր՝ հավաքելով, տեսակավորելով և վերամշակելով թափոնները:

Ծրագրի իրականացմանը աջակցում է «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» հասարակական կազմակերպությունը, որը փառատոնի շրջանակում կիրականացնի տեսակավորման ամանների տեղադրումը և տեսակավորված աղբի վերամշակումը:

Այս տարի գիտության և արվեստի STARMUS VI փառատոնը տեղի է ունենալու Հայաստանում: STARMUS VI փառատոնի թեման Մարսն է՝ խորհրդային MARS 3-ից և ամերիկյան MARINER 9-ից մինչև NASA-ի տպավորիչ առաքելություններն ու Space X-ի հավակնոտ վայրէջքի պլաններ։ Փառատոնը համախմբել է մեր ժամանակների ամենափայլուն գիտական մտքերից մի քանիսին՝ նպատակ ունենալով զարգացնել գիտությունն ու տնտեսությունը, ինչպես նաև ոգեշնչել և կրթել հաջորդ սերունդներին:

STARMUS VI փառատոնի մասին՝ https://starmus.com/Armenia

Share