Բաժին. Բիզնես

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՐԵՆԴՆԵՐԻ «ՉԻՆԱԿԱՆ» ՊԱՏՃԵՆԵՐԸ. SONNY, PANASOUNIK, ADIDOS

Չինաստանի տնտեսության գլխավոր «հրաշքը» բացահայտված է. պարզվում է, որ այս երկրում ոչ միայն հաջողությամբ կեղծում են միջազգային բրենդներն, այլ յուրահատուկ ձևով ստեղծում են սպառողների շրջանում լայն ճանաչում և տարածում ունեցող միջազգային բրենդների պատճեները: Այսպես, հայտնի բրենդների` դեռևս տարիներ առաջ ստեղծված «չինական» պատճեներից կարելի է նշել չինական «արտադրության» Sonny-ն, Panasounik-ը և Adidos-ը, որոնք ուղղակիորեն հիշեցնում են միջազգային ճանաչում ունեցող Sony, Panasonic, Adidas բրենդները: Ինչ վերաբերում է չինական իրականությունում արդեն այսօր շրջանառվող «պատճեներին», ապա դրանք իրենց «կատարելությամբ» զգալի առաջ են անցել նախորդներից: ԵՎ այսպես, առավել հայտնի միջազգային բրենդների առավել «հաջողված» չինական պատճեները.

Prada – Paradi, KFC – KFG (KLG), Pizza Hut – Pizza Huh, Starbucks Coffee – Bucksstar Coffee, Esprit – ERSPTE, McDonalds — McDnoald’s, Calvin Klein – Cavern Kernel, D&G- A&G, PUMA – DAMA, Ferrari – Farorri, Lacoste – Lokosta, Nike – Naik, Nokia – Nokla, Playstation – Polystation, Sony – Sonia, Panasonic – Panosaonic.

Share