Բաժին. Բիզնես

2011Թ.-Ի ԵՐԿՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ «ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՃ

2011 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով ՀՀ բջջային կապի օպերատոր «ԱրմենՏել» ընկերությունը, որը Հայաստանում ներկայացնում է Beeline ապրանքանիշը («ՎիմպելԿոմ Լթդ»), գրանցել է համախառն եկամուտների 2% աճ:

Ինչպես նշվում է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերության հրապարակած ֆինանսական ամփոփ հաշվետվության մեջ`  հաշվետու եռամսյակում ընկերության կողմից Հայաստանում գրանցած եկամուտների աճը հիմնական պայմանավորվել է բիզնեսի կանոնավոր աճով և բաժանորդային սարքավորումների վաճառքի ծավալների ավելացմամբ: 

Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի արդյունքներով «ԱրմենՏել»-ի զուտ գործառնական եկամուտները կազմել են 47 մլն ԱՄՆ դոլար, ընդ որում` միայն բջջային կապի ծառայությունների ոլորտում գործառնական եկամուտները կազմել են շուրջ 20 մլն ԱՄՆ դոլար, իսկ ֆիքսված հեռախոսային կապի ոլորտում` 27 մլն ԱՄՆ դոլար:

Հաշվետու եռամսյակի վերջին դրությամբ ընկերության բջջային կապի բաժանորդների ընդհանուր թվաքանակը կազմել է 733 հազար:

Share