Բաժին. Բիզնես

FACEBOOK-Ի ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԳՆԱԼՈՎ ԱՃՈՒՄ ԵՆ

2011 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Facebook սոցիալական կայքը, որն ունի ավելի քան 750 մլն ակտիվ օգտագործող, գրանցել է հասույթի կրկնակի աճ: Ինչպես Reuters գործակալությանը հայտնել է հավաստի, բայց «անանուն» աղբյուրը` հաշվետու այս վեց ամիսների արդյունքներով Facebook-ի հասույթը կազմել է ավելի քան 1.6 մլրդ դոլար: Միևնույն ժամանակ, հունվար-հունիս ամիսներին Facebook-ն ապահովել է 500 մլն դոլարի զուտ շահույթ:

Ինչպես պարզաբանում են վերլուծաբանները` ընկերության կողմից ֆինանսական ցուցանիշների զգալի աճ ապահովելը նախ և առաջ պայմանավորված է բորսաներում Facebook-ի արժեքի բարձրացմամբ:

Նշենք, որ Faceook-ն ինքը հանդիսանում է մասնավոր ընկերություն, ինչը ենթադրում է, որ ընկերությունը «պարտադրված չէ» հրապարակել իր ֆինանսական արդյունքները:

Share