Բաժին. Բիզնես

Հայաստանի խոշոր հարկատուներ. 2022թ. հունվար-սեպտեմբերին առաջատարը ԶՊՄԿ-ն է

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2022թ. հունվար-սեպտեմբեր ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Հրապարակված ցուցանիշների համաձայն՝ խոշոր հարկ վճարողների ցուցակը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Ընկերության կողմից պետական բյուջե է վճարվել 129.16 մլրդ դրամ՝ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 204.93%-ով կամ 86.8 մլրդ դրամով։ 2021թ.-ին հունվար-սեպտեմբերին ընկերությունն առաջինն էր։

Երկրորդ տեղում է Գազպրոմ Արմենիան՝ 41.8 մլրդ դրամ հարկ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ՝ +3.53 մլրդ կամ +9.24%։ 2021թ հունվար-սեպտեմբերին ընկերությունն երկրորդն էր։

Երրորդ տեղում է Գրանդ Տոբակոն՝ 32.47 մլրդ դրամ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ՝ +7.70 մլրդ կամ 31.07%։ 2021թ հունվար-սեպտեմբերին նախարարությունը երրորդն էր։

Չորրորդ տեղում է Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը, որը պետբյուջե է վճարել 16.35 մլրդ դրամ հարկ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 818.81 մլն դրամով կամ 5.27%-ով։ 2021թ հունվար-սեպտեմբերին ընկերությունը 5-րդն էր։

Հինգերորդ տեղում է ՄՏՍ Հայաստանը, որը պետբյուջե է վճարել 12.49 մլրդ դրամ հարկ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 544.81 մլն դրամով կամ 4.18%-ով։ 2021թ հունվար-սեպտեմբերին ընկերությունը 7-րդն էր։

Ֆիլիպ Մորրիս Արմենիան 6-րդ տեղում է՝ 12.44 մլրդ դրամ՝ +3.3 մլրդ դրամ կամ +36.18%։ 2021թ հունվար-սեպտեմբերին ընկերությունը ցուցակի 10-րդ հորիզոնականում էր։

7-րդ տեղում է Սի-Փի-Էս Էներջի Գրուպը՝ 11.83 մլրդ դրամով և արձանագրած 110.79 մլն կամ 0.93% անկմամբ։ 2021թ հունվար-սեպտեմբերին ընկերությունը 8-րդն էր։

Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը (Գեոպրոմայնինգ Գոլդ) 8-րդ հորիզանականում է, ընկերությունը բյուջե է մուծել 11.70 մլրդ դրամ հարկ, 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 4.73 մլրդ դրամով կամ 28.82%-ով։ 2021թ հունվար-սեպտեմբերին ընկերությունը 4-րդն էր։

Ֆլեշն 9-րդն է՝ 11.29 մլրդ դրամ՝ +522.19 մլն դրամ կամ 4.85%։ 2021թ հունվար-սեպտեմբերին ընկերությունը ցուցակի 9-րդ հորիզոնականում էր։

Ջեյ Թի Այ Արմենիան եզրափակում է տասնյակը, ընկերությունը բյուջե է մուծել 11.02 մլրդ դրամ հարկ, 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 7.08 մլրդ դրամով կամ 55.63%-ով։ 2021թ հունվար-սեպտեմբերին ընկերությունը 15-րդն էր։

Առաջին տասնյակում տեղ զբաղեցրած ընկերություններից 3-ը ներկայացնում են էներգակիրների, ևս 2 ընկերությամբ ներկայացված է հանքարդյունաբերության, 4-ը՝ ծխախոտագործության, և մեկ ընկերությամբ հեռահաղորդակցության ոլորտները։

Ընդհանուր առմամբ, 10 խոշոր հարկատուների կողմից վճարվել է 290.55 մլրդ դրամ հարկ, ինչը 2021թ. համադրելի ցուցանիշից ավել է 86.22 մլրդ դրամով կամ 42.20%-ով:

Ինչ վերաբերում է 100 խոշոր հարկատուներին, ապա դրանց վճարած հարկերի ընդհանուր ծավալը 652.07 մլրդ դրամ է, ինչը 178.61 մլրդ դրամով կամ 37.73%-ով ավել է 2021թ. համադրելի ցուցանիշից։

1,000 հարկատուների վճարած հարկերի ծավալը կազմել է 1,082.63 մլրդ դրամ, ինչը 2021թ. համադրելի ցուցանիշից ավել է 261.36 մլրդ դրամով կամ 31.82%-ով։

1000 խոշոր հարկատու ընկերությունների կողմից մուծված հարկերի 26.84%-ը բաժին է ընկնում առաջին 10 ընկերությանը։ Առաջին հարյուր ընկերության կողմից մուծվել է հարկերի 60.23%-ը։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 17/10/22 դրությամբ՝ 403.94 դրամ), ապա առաջատար տասնյակի կողմից մուծվել է 719.29 մլն դոլար, առաջատար 100-ի կողմից՝ 1,614.28 մլն դոլար և 1,000-ի կողմից՝ 2,680.17 մլն դոլար։

Share