Բաժին. Բիզնես

Interbrand. Աշխարհի ամենաթանկ բրենդները 2022թ. Առաջատարն Apple-ն է

Interbrand գործակալությունը հերթական անգամ հրապարակել է աշխարհի ամենաթանկ բրենդների (ապրանքային նշան) ցուցակը։ 2022թ.-ի ցուցակը գլխավորում է Apple-ը, որի արժեքն աճել է 18%-ով կամ 73.96 մլրդ դոլարով և կազմել 482.21 մլրդ դոլար։ 2021թ.-ին Apple-ը նույնպես առաջինն էր։

Երկրորդ հորիզոնականում Microsoft-ն է՝ 278.29 մլրդ դոլար, արձանագրվել է աճ 32%-ով կամ 68.1 մլրդ դոլար։ 2021թ.-ին Microsoft-ը 3-րդն էր։

Երրորդ տեղում Amazon-ն է՝ 274.82 մլրդ դոլար։ Արձանագրվել է աճ 10%-ով կամ 25.57 մլրդ դոլար։ 2021թ.-ին բրենդը երկրորդն էր։

Չորրոդ տեղում Google-ն է՝ 251.75 մլրդ դոլար։ Արձանագրվել է աճ 28%-ով կամ 54.94 մլրդ դոլարով։

Հինգերորդ հորիզանականում Samsung-ն է՝ 87.69 մլրդ դոլար։ Արձանագրվել է աճ 17%-ով կամ 13.05 մլրդ դոլարով։

Toyota-ն վեցերորդն է՝ 59.76 մլրդ դոլար, արձանագրվել է աճ 10%-ով կամ 5.65 մլրդ դոլար։

Coca-Cola-ն յոթերորդն է՝ 57.53 մլրդ դոլար, բրենդի արժեքը նվազել է 47 մլն դոլարով։

Mercedes-Benz-ը 8-րդն է՝ 56.1 մլրդ դոլար, արձանագրվել է աճ 10%-ով կամ 5.24 մլրդ դոլարով։

Disney-ը իններորդն է ՝ 50.32 մլրդ դոլար, արձանագրվել է աճ 14%-ով կամ 6.14 մլրդ դոլարով։

Nike-ը 10-րդն է՝ 50.29 մլրդ դոլար, բրենդի արժեքն աճել է 18%-ով կամ 7.75 մլրդ դոլարով։

2022թ.-ի ընթացքում ամենամեծ աճ են արձանագրել հետևյալ բրենդները. Microsoft` +32%, Tesla` 32%, Chanel` +32%, Ferrari` +31%, LEGO` +30%, Google` +28%, HERMES` +27%, Dior` +27%, Adobe` +23%, Gucci` +23%, Allianz` +23%, Mastercard` +23%, Louis Vuitton` +21%, Siemens` +21%, Prada` +21%:

Ցուցակում հայտնված նոր բրենդներն են. AirBnb` 13.42 մլրդ, Red Bull` 11.55 մլրդ և Xiaomi` 7.33 մլրդ դոլար։

Share