Բաժին. Բիզնես

CANON-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԶԳԱԼԻ ԱՃ

Էլեկտրոնիկայի արտադրությամբ համաշխարհային առաջատար ճապոնական Canon Inc. ընկերությունն ամփոփել է 2011 թվականի երրորդ եռամսակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ընկերության զուտ շահույթն աճել է 14.2%-ով և կազմել 1.02 մլրդ ԱՄՆ դոլար: Ցուցանիշի այս աճն, ինչպես պարզաբանում են ընկերության ներկայացուցիչները, պայմանավորված է առավելապես զարգացող երկրներում Canon-ի արտադրության տեխնիկայի և, մասնավորապես, ֆոտոխցիկների վաճառքի ծավալների զգալի ընդլայնմամբ: Հատկանշական է, որ Canon-ի ֆոտոխցիկներն առավել մեծ պահանջարկ են վայելել Չինաստանում և Հնդկաստանում:

Նշենք նաև, որ ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով Canon-ի գործառնական շահույթն աճել է 17%-ով, իսկ հասույթը` 0.4%-ով:

ճապոնական Canon Inc. ընկերությունը հիմնադրվել է 1937 թվականին: Ընկերությունը հանդիասնում է թվային  սարքավորումների շուկայի առաջատարներից մեկը: Վերջինիս գլխավոր գրասենյակը գտնվում է Տոկիոյում:

Share