Բաժին. Բիզնես

Ամփոփվեցին «Աշխարհն առանց թափոնների» ծրագրի արդյունքները

«Աշխարհն առանց թափոնների» ծրագրի նպատակն է բարելավել թափոնների կառավարման համակարգը Հայաստանում։ Դպրոցականների մոտ կրթական ծրագրերի իրականացման միջոցով թափոնների տեսակավորման մշակույթի ձևավորումը կարևոր նշանակություն ունի բնակչության վարքագծի և թափոնների կառավարման համակարգի արդյունավետ գործունեության վրա։

«Աշխարհն առանց թափոնների հայեցակարգը «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հենասյուներից մեկն է: Ընկերությունը մի շարք ծրագրեր է իրականցրել ու շարունակում  իրականացնել՝ ուղղված թափոնների կայուն կառավարմանը և շրջանաձև տնտեսության ձևավորմանը։ «Աշխարհն առանց թափոնների» ծրագիրը ևս միտված է դպրոցահասակ երեխաների իրազեկվածության բարձրացմանը, ովքեր մեկ անգամ ևս սովորում են, որ յուրքանչյուր շիշ ունի երկրորդ կյանք, և տեսակավորելով այդ շշին նոր կյանք են տալիս», – նշեց «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության Հասարակական գործերի և կայունության բաժնի տնօրեն Էլինա Մարգարյանը։

Նախագծի շրջանակում այս տարի Երևանի 70 դպրոցներում նախապես տեղադրվել են թվով 3500 տեսակավորման ամաններ՝  պլաստիկ և թղթե թափոնների համար, իրականացվել են դասընթացներ ընտրված դպրոցների ավելի քան 3,465 6-րդ դասարանցիների համար, ինչպես նաև հատուկ դասընթացավարների դասընթաց ընտրված 70 դպրոցների ուսուցիչների համար:

«Բոլոր ընտրված դպրոցները սկսել են տեսակավորել թափոնները, որի արդյունքում հավաքվել է ավելի քան 10,000 կգ թափոն», – նշեց «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» հասարակական կազմակերպության համահիմնադիր Մխիթար Ավետիսյանը։

Ծրագրի շրջանակում ամենաշատ թափոն հավաքած Երևանի թիվ 194 և թիվ 40  հիմնական դպրոցները հաղթող ճանաչվեցին, իսկ թիվ 152 հիմնական դպրոցը ստացավ հատուկ  մրցանակ՝ կատարած բնապահպանական կարևոր աշխատանքի համար:

Հիշեցնենք, որ նախորդ տարի ծրագրին մասնակցել էր Երևանի ևս 50 միջնակարգ դպրոց։ Ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի, «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ի և «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» հասարակական կազմակերպության կողմից:

Share