Բաժին. Բիզնես

ԱԶԳԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՄՍԱԿԱՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾԱՎԱԼԸ ԿԱԶՄՈՒՄ է 700 ՄԼՆ ԴՐԱՄ

«Ազգային Հիփոթեքային ընկերություն»-ն իր ավելի քան 2.5 տարվա գործունեության ընթացքում տրամադրել է 16 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով ավելի քան 2000 վարկ: Այսօր` նոյեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշել է «Ազգային Հիփոթեքային ընկերության» գործադիր տնօրեն Մհեր Եդիգարյանը: Վերջինիս տեղեկացմամբ` Ազգային Հիփոթեքային ընկերության ամսական վարկավորման ծավալները կազմում են 600-700 մլն դրամ:

Խոսելով ընդհանուր հիփոթեքային շուկայի զարգացումների վերաբերյալ` Մհեր Եդիգարյանն ընդգծեց, որ շուկայի աճն և աշխուժացումը սպասվածից ցածր տեմպերով է զարգանում, սակայն, միևնույն ժամանակ, «Ազգային Հիփոթեքային ընկերություն»-ն իր գործունեության շրջանակներում նախորդ տարվա համեմատությամբ էական փոփոխություն չի գրանցել:
 
«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն Փակ Բաժնետիրական Ընկերությունը գործունեություն է ծավալում 2009 թվականի հուլիս ամսից: Ընկերության միակ հիմադիրն ու բաժնետերը հանդիսանում է ՀՀ կենտրոնական բանկը: Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է ութ միլիարդ հարյուր ութսուն միլիոն ՀՀ դրամ:

Share