Բաժին. Բիզնես

ՍԹԱՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է IPO-Ի

ՍԹԱՐ առևտրային ցանցը մտադիր է 2012 թվականի երկրորդ կեսին իրականացնել IPO (արժեթղթերի առաջնային տեղաբաշխում): Ինչպես «Բիզնես 24»-ի հետ զրույցում պարզաբանեց ՍԹԱՐ-ի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանն` այս ուղղությամբ ընկերությունն արդեն բանակցություններ է վարում ինչպես կենտրոնական բանկի, այնպես էլ ներդրումային բանկերի հետ: Նախնական տվյալներով` նախատեսվում է շուկայում տեղաբաշխել ընկերության բաժնետոմսերի 10-20%-ը:

ՍԹԱՐ-ի գործադիր տնօրենի խոսքերով` IPO-ի իրականացումը հնարավորություն կտա ՍԹԱՐ-ին ոչ միայն ուժեղացնել իր կապիտալն, այլև որպես ընկերություն` լինել առավել հրապարակային: «ՍԹԱՐ-ը մտադիր է նաև IPO-ի միջոցով խթանել Հայաստանի կապիտալի շուկան», – ընդգծեց Վահան Քերոբյանը` միաժամանակ  վստահություն հայտնելով, որ ՍԹԱՐ-ն իր մարքեթինգային և ֆինանսական գործիքներով կկարողանա ակտիվ պահել ընկերության բաժնետոմսերի նկատմամբ պահանջարկը:

Հատկանշական է, որ ՍԹԱՐ-ն, ըստ էության, կլինի մանրածախ առևտրի ոլորտում գործող առաջին ընկերությունը, որը դուրս կգա կապիտալի շուկա:

Share