Բաժին. Բիզնես

«Կոկա-Կոլա»-ի ամանորյա անակնկալները

Շուրջ 102 տարի է, ինչ Ամանորն ասոցացվում է «Կոկա-Կոլա»-ի հետ: Տարիներ շարունակ Նոր տարին կախարդական է դարձել «Կոկա-Կոլա»-ի շնորհիվ, և այս տարին բացառություն չէ։ Ինչպես ամեն տարի՝ «Կոկա-Կոլա»-ի հայտնի քարավանը շարունակում է այցելել հանրապետության մի շարք վայրեր և ուրախացնել բնակիչներին։

Քարավանն իր շրջայցը սկսել է դեկտեմբերի 20-ին՝ Հանրապետության հրապարակից, այնուհետև շարժվել է դեպի մարզեր՝ անցնելով Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Արարատի, Վայոց ձորի, Շիրակի, Լոռու մարզերի մի շարք քաղաքներով։

Ամանորյա այցելությունների անբաժան մասնիկն են՝ անակնկալ այցերը երեխաներին: Այս տարի մեր Քարավանի առաջին այցը տեղի ունեցավ Երևան քաղաքում գտնվող «Օրրան» բարեգործական ՀԿ-ում:

Քարավանի այցելությունները հատկապես նշանակալից են մարզերի երեխաների համար, որոնք ունեն հատուկ անակնկալ «Կոկա-Կոլա»-ի կողմից։ Քարավանն արդեն 3-րդ տարին շարունակ այցելում է Կոտայքի մարզում գտնվող «ՍOՍ Մանկական Գյուղեր» բարեգործական հիմնադրամ և պարգևում անմոռանալի պահեր երեխաներին: Այս տարի՝ ընդլայնելով իր ուղին, Քարավանը այցելեց նաև Գյումրու և Վանաձորի «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ-ի,  «ՔՈԱՖ» Հայաստանի Մանուկներ ՀԿ-ի Հացիկ և Քարակերտ գյուղերի, «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միության», «Երիտասարդները հանուն փոփոխության», «Հայկական Կարիտաս» կազմակերպությունների  երեխաներին ևս: Անակնալ այցերը շարունակվեցին սահմանամերձ գյուղերի երեխաների համար, ովքեր հավաքվել էին Մեծ Մասրիկում՝ կիսելու երջանիկ պահերը: Ամանորյա արշավի շրջանակում 1200 երեխա ստացավ փոքրիկ նվերներ Կոկա-Կոլայի կողմից։

«Կոկա-Կոլա»-ն ամանորյա հրաշք է պարգևում ինչպես մարզերի, այնպես էլ Երևանի բնակիչներին։ Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող «Big Christmas Market with Coca-Cola» ցուցահանդես-տոնավաճառի ընթացքում մեր քաղաքացիները հնարավորություն ունեին մասնակցել հետաքրքիր ամանորյա միջոցառումների, տեսնել Սանտայի հայտնի տնակը, անցնել նորարարական լուծումներով հագեցած հետաքրքիր տաղավարներով։

Քարավանը կուրախացնի Երևանի բնակիչներին հունվարի 2-ից 7-ը՝ շրջելով մայրաքաղաքի տարբեր անկյուններով և բաժանելով անցորդներին զովացուցիչ ըմպելիքներ։

«Կոկա-Կոլա»-ի բեռնատարներն  ամանորյա տրամադրություն են ստեղծում աշխարհի տարբեր անկյուններում՝ սկսած 1997 թվականից։ Քարավանի գաղափարն առաջացել է «Կոկա-Կոլա» ընկերության 1995թ․ ամանորյա գովազդի հիման վրա, որտեղ պատկերված էին կախարդական լուսավոր բեռնատարները։

Նշենք, որ «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի» ընկերությունն արդեն 26 տարի է, ինչ գործում է Հայաստանում։ Բիզնես գործունեության հետ մեկտեղ՝ ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանտվության առանցքային ուղղություններից են համայքների բարեկեցությունը, թափոնների կառավարումը և երիտասասարդների զարգացումը։

Share