Տնտեսական

Team Telecom Armenia-ն ամփոփում է 2022թ-ը. տեսանյութ

ԹԻՄ Տելեկոմ Արմենիան հետաքրքիր տեսանյութով ամփոփել է ընկերության գործունեությունը 2022թ.-ին։

Նախորդ տարի ընկերությունն ավարտել է վերաբրենդավորումը և հարյուրամյա կապի օպերատորը նոր շունչ ստացավ: Beeline ապրանքանիշին փոխարինեց Թիմ-ը՝ նոր, գունավոր, առաջադեմ և թիմային:

2021-ից Nokia-ի հետ միասին սկսել էին Հայաստանում նոր սերնդի օպտիկական NGN ցանցի կառուցումը, որը եզակի է մեր տարածաշրջանում և ամենաարագներից է աշխարհում: Այն արդեն հասանելի է մայրաքաղաքի մի շարք վարչական շրջաններում և մարզային քաղաքներում: Ցանցը թույլ կտա յուրաքանչյուր բաժանորդի հասցնել մինչև 25 ԳԲ/վ արագությամբ ինտերնետ: Ցանցի կառուցումը շարունակվում է: Միայն 2022-ին անցկացվել է 1 միլիոն մետր օպտիկամանրաթելային մալուխ և կառուցվել 150 հազար մետր մալուխատար: Գերարագ կապից արդեն կարող են օգտվել ավելի քան 120 հազար ընտանիք:

  • Team-ը 2022-ին էլ շարունակաբար վերազինել է բջջային ցանցը:
  • Կապի օպերատորը 4G ծածկույթ է ստեղծել 14 քաղաքում և 79 գյուղում:
  • Ընկերությունը կրկնապատկել է միջազգային կապուղիների թողունակությունը:
  • Թիմի շնորհիվ Հայաստանը տարածաշրջանում առաջատար է դարձել ինտերնետի արտահանման ծավալով:
  • 2022-ին Cosmo փաթեթները հասանելի են դարձել նաև մարզային քաղաքներում:
  • Գործարկվել են նոր ծառայություններ, թարմացվել գործողները:

Առաջիկայում Team Telecom Armenia-ն առավել բաց ու հանրային դառնալու նպատակ ունի. ցանկանում է դառնալ Հայաստանում առաջին բաց բաժնետիրական տելեկոմ օպերատորը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Share