Բաժին. Բիզնես

Կարասը՝ ՀՀ 1000 խոշոր հարկ վճարողների 2022թ. ցանկում

Պետական Եկամուտների Կոմիտեն հրապարակել է 2022թ. հունվար-դեկտտեմբեր ամիսների 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։ Խոշոր հարկատուների ցուցակում 722-րդ հորիզոնականն է  զբաղեցրել Կարաս Գրուպ ընկերությունը՝ 377.08 մլն դրամ վճարված հարկով։ 2021թ. համեմատ արձանագրվել է աճ 99.38 մլն դրամով կամ 35.78%-ով։

2021թ. արդյունքում ընկերության վճարած հարկերի ծավալը կազմել է 277.7 մլն դրամ, 2020թ.-ին՝ 221.25 մլն դրամ, իսկ 2019թ.-ին՝ 213.39 մլն դրամ։

Կարաս ազգային սննդի ցանցը հիմնադրվել է 2005թ.-ին՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ Ցանցի մասնաճյուղերի թիվն այժմ 16 է, ևս 2 ռեստորան գործում է ԱՄՆ-ում։

Share